Հնդկաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասնում է 35 հազարի
Հնդկաստանում 1 օրում կորոնավիրուսով հիվանդների թիվն ավելացել է 2 հազարով և հասել 35 հազարի։
Այս մասին տեղեկանում ենք Հնդկաստանի առողջապահության նախարարության հայտնած տվյալներից։ Բուժվածների թիվը կազմում է 8888։ Մահացել է ՝ 1147 մարդ։
Ընդգծենք, որ Հնդկաստանում ևս գործում է արտակարգ ռեժիմ։