ԱՄՆ-ում վարակակիրների թիվը մոտենում է 1 միլիոն 100 հազարի
Ամերիկայում օր օրի ավելանում են վարակակիրներն ու մահացած հիվանդները։ Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ից, այս պահին երկրում կա 1 միլիոն 95 հազար վարակակիր։
Ընդհանուր առմամբ բուժվել է 155 հազար մարդ։ Մահացածների թիվը հասել է 63 հազարի։
Ընդգծենք, որ ԱՄՆ-ի մի շարք նահանգներ շարունակում են մնալ արտակարգ ռեժիմի մեջ։ Նահանգների մի մասում վերականգնվոմ է բնականոն կյանքը։