Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Մենք փոխանցել ենք, Մենք օգնել ենք ձևակերպումը ականջ էր սղոցում. Փոխհատուցել է պետությունը, որոշումը կայացրել է կառավարությունը. Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանն իր հերթական հոդվածում գրում է.

«Աշխատանքից տուն ճանապարհին մտահղացած և առանց երրորդ անձի հետ քննարկելու հապճեպ հրապարակած՝ վարչապետի գաղափարը մի քանի պատճառով անթույլատրելի է և կոռեկտ չէ ժամանակակից հասարակության համար։

Նախ. անընդհատ կրկնվող ՄԵՆՔ փոխանցել ենք, Մենք օգնել ենք ձևակերպումը ականջ էր սղոցում։ Մենք՝ ո՞վ։ Փոխհատուցել է պետությունը, որոշումը կայացրել է կառավարությունը։

Ապշեցուցիչ է վարչապետի՝ պետության ընկալման մասշտաբները։ Այն, ինչ առաջարկում է նա, առավելագույնս կիրառելի է գյուղի, կամ ինչ-որ առանձին ոչ մեծ համայնքի համար։

Իսկ որևէ մեկը հարցրե՞լ է այդ մարդկանցից, արդյոք նրանք պատրա՞ստ են ընդունել աջակցություն հարևանից, կամ ծանոթից, կամ նույնիսկ անծանոթից։ Եթե ստեղծված իրադրությունում մարդն օգնության կարիք ունի, դա դեռ չի նշանակում, որ նա օգնություն կընդունի բոլորից։ Շատերն այն մարդկանցից, որոնք այսօր կանգնել են դժվար իրավիճակի առաջ, աշխատող, վաստակող մարդիկ են, որոնց տնտեսական փակուղին է բերել կանգնեցրել ֆինանսական խնդիրների առաջ։ Նրանց համար կարող է լուրջ հոգեբանական խնդիր լինել։ Սա այնքան նուրբ հարց է։ Մարդն ունի պետությա՛ն աջակցության կարիքը, և ոչ թե իր հարևանի։ Չեք կարողանում մշակել անհատական մեխանիզմներ, ուրեմն պետք չէ հարցի կարգավորմանը ցուցաբերել գավառական մոտեցում։

Դուք պատկերացնո՞ւմ եք՝ հետո ի՛նչ մթնոլորտ, ի՛նչ հարաբերություններ կարող են լինել։ Մարդիկ կարող են ունենալ ֆինանսական սուր խնդիրներ, բայց շատերի համար դժվար է գումար վերցնել հարևանից կամ անծանոթից։ Պարզ արժանապատվության խնդիր կարող է ծագել։ Պետության աջակցությունը և հարևանի «մեծահոգությունը» բոլորովին տարբեր բաներ են։ Դա կարող է ազդել մարդկային հարաբերությունների վրա։ Օգնություն տրամադրելը, այդ օգնությունը տեղ հասցնելը շատ նուրբ, բազմաշերտ աշխատանք է, բոլորը չէ, որ դա կարող են ճիշտ ձևով անել, բոլորից չէ, որ մարդիկ պատրաստ են աջակցություն ընդունել. իզուր չէ, որ աշխարհն ի վերջո հանգել է հիմնադրամների, պրոֆիլային կազմակերպությունների գաղափարին։

Հասկանալով կառավարության որոշման հասցեականության ճիշտ լուծման բարդությունը կամ նույնիսկ անհնարինությունը, միևնույն ժամանակ երկրի առաջին դեմքի կողմից առաջարկված (այն էլ՝ այդ ոգևորությամբ, 25 րոպե նույն բանը կրկնելով) մոդելը վտանգավոր է։

Շատ ավելի ճիշտ գաղափար է՝ կոչ անել այն մարդկանց, ովքեր չունեն այդ օգնության կարիքը, գումարները փոխանցել որևէ հաշվի։ Հենց նույն՝ վիրուսի դեմ պայքարի։
Սա կլինի իսկապես հանրային կոնսոլիդացիայի դրսևորում։ Ես անելու եմ այդպես ու կոչ եմ անում մյուսներին՝ անել նույնը։

Որևէ մեկը չի կարող մեզ բաժանել լավի, վատի, սև ու սպիտակի։ Սա մեր ընդհանուր պետությունն է, և միասնական պետության ընկալումը նաև նման քայլերով է արժևորվում։ Փոխանցենք մեր հասանելիք գումարը, եթե իհարկե այդ աջակցության կարիքը չունենք, համավարակի դեմ պայքարի հաշվեհամարին։ Կարող ենք սոցցանցերում դնել վճարման թերթիկը, կարող է պետությունը հրապարակել բոլորի անունները։ Եվ մենք կիմանանք, որ օգնել ենք մեր պետությանը, մեր քաղաքացիներին, մեր բժիշկներին։ Սա մեր պետությունն է, և մենք պետք է օգնենք պետությանը։

Մենք կարող ենք միավորվել պետության գաղափարի շուրջ, եթե իսկապես ուզում ենք, որ համավարակի դեմ պայքարող բժիշկը լավ վարձատրվի, որ բավարար քանակով թեստեր ձեռք բերվեն, որ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և դեղորայքի պակաս չլինի։ Սա է բանաձևը։

Վարչապետը հավանորեն չի պատկերացնում, թե ինչ պատրաստակամությամբ ու ինչ ծավալներով են մարդիկ այս երկու ամսվա ընթացքում օգնում իրար՝ լուռ, առանց կոչերի ու պաթոսի։ Բարեկամին, օտարին, ծանոթին, անծանոթին մարդիկ օգնում են՝ առաջին իսկ կանչով՝ առանց հաշվի առնելու՝ սև է, թե սպիտակ։ Ինքնակազմակերպվում են, կամ գործում են արդեն տարիներ շարունակ գործող խմբերի ու անհատների միջոցով, որոնք իրենց ուսերին բազմիցս վերցրել են այդ բեռը՝ պետության փոխարեն անապահովին գտնելու, մարդկանց աջակցությունը տեղ հասցնելու։ Անում են դա առանց որևէ ակնկալիքի, պարզապես՝ որ գիշերը հանգիստ քնեն։ Մեծապես նաև դրա շնորհիվ է, որ փակված տնտեսության պայմաններում դեռ դիմանում ենք»։