Վրաստանում COVID-19-ով վարակվածների թիվը հասավ 566-ի
Վրաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 27 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Այսպիսով երկրում վարակակիրների թիվը հասնում է 566-ի։
Երկրում հիվանդությունից ապաքինվածների թիվը կազմում է 184-ի։Մահացել է 6 մարդ։
Հիշեցնենք, որ Վրաստանում արտակարգ դրությունը սահմանված է մինչև մայիսի 22-ը։