Մահացել է Ղրիմի փոխվարչապետ Պավել Կորոլևը
60 տարեկանում մահացել է Ղրիմի փոխվարչապետ Պավել Կորոլևը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ նա մահացել է այսօր առավոտյան։ Քաղաքական գործչի մահվան հանգամանքները դեռ չեն նշվում։
Պավել Կորոլևը 2012 թվականից մինչև 2016 թվականը Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարի տեղակալն էր, 2016-ի վերջից նա դարձավ Ղրիմի նախարարների խորհրդի նախագահի տեղակալ: