Հռոմի Ֆրանցիսկոս պապն աղոթել է բոլոր աշխատողների համար
Հռոմի Ֆրանցիսկոս Պապն այսօր աղոթել է բոլոր աշխատողների համար և ցանկացել, որ բոլորն աշխատանք ունենան։
Այս մասին տեղեկանում ենք Vatican News-ից։
Մայիսի 1-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի հոր՝ Սուրբ Հովսեփի տոնը։
Հիշեցնենք, որ Սուրբ Հովսեփի՝ որպես բոլոր աշխատողների հովանավորի, տոնը առաջին անգամ նշվել է 1955 թվականին՝ Պիոս 12-րդ պապի կողմից։