Հյուսիսային Կորեայի լրատվականները հրապարակել են Կիմ Չեն Ընի մայիսի 1-ի տոնակատարության լուսանկարները (ֆոտո)
Հյուսիսկորեական լրատվական կայքերը տեղեկացրել են վերջին 20 օրվա ընթացքում հանրությանը Կիմ Չեն Ընի ներկայանալու մասին։
Այս մասին տեղեկանում ենք Ntv.ru կայքից։
Կիմ Չեն Ընի երկարատև բացակայությունը հանգեցրեց նրան, որ համաշխարհային մամուլը սկսեց գրել նրա հիվանդության և անգամ մահվան մասին։ Նա մասնակցել է մայիսի 1-ին տեղի ունեցած տոնական միջոցառմանը, որի ընթացքում Սունխուն քաղաքում բացվել է գործարան։
Բացման արարողության ժամանակ ժապավենը կտրել է Կիմ Չեն Ընը։ Միջոցառման ժամանակ արված լուսանկարներում Կիմ Չեն Ընը սովորականի պես ժպտում է։