Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թվերը հասնում է 25 հազարի
Իսպանիայում կորոնավիրուսից մահացածների թիվը կազմում է 25 հազար 100-ի։ Միայն վերջին 1 օրվա ընթացքում երկրում մահացել է 276 մարդ։
Այս մասին տեղեկանում ենք El Pais-ից։
Երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է վարակի 216 հազար դեպք։ Վերջին շաբաթներին Իսպանիայում գրանցվում է դրական տեղաշարժ։
Ընդգծենք, որ կորոնավիրուսով վարակվածների ու մահացությունների թվերով Իսպանիան Իտալիայի ու ԱՄՆ-ի հետ միասին շարունակում է մնալ առաջին եռյակում։