ԱՄՀ-ն Վրաստանին 200 միլիոն դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) որոշում է կայացրել Վրաստանին հատկացնել մոտ 200 միլիոն դոլար՝ որպես կորոնավիրուսի դեմ պայքարում օգնելու ծրագրիր՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Ինչպես նշվում է, ԱՄՀ գործադիր խորհուրդը վերանայել է Վրաստանի տնտեսական բարեփոխումների ծրագիրը, ինչից հետո որոշել է միջոցներ հատկացնել: