Իսպանիայում նվազել են կորոնավիրուսի հետևանքով մահվան թվերը
1 օրում Իսպանիայում կորոնավիրուսից մահացել է 164 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք La Vanguardia-ից։
Նշվում է, որ երկրորդ օրն անընդմեջ երկրում վիրուսից մահացել է 200-ից քիչ մարդ։ Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսից մահացել է 25 հազար մարդ։
Վարակակիրների թիվը կազմում է 218 հազարի։ Վերջին 1 օրում վարակվել է 356 մարդ։