Հրապարակված զեկույցում Արշակ Սրբազանի վերաբերյալ բացահայտ կեղծ տեղեկություն կա․ փաստաբանՀայաստանն ու Բուլղարիան դիտարկում են տարածաշրջանային տրանսպորտային հաբ դառնալու ընդհանուր տեսլականըՄտքեր են փոխանակվել ՀՀ-ի եվրոպական ձգտումների և ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման վերաբերյալՍրբուհի Գալյանը մեկ շաբաթով չվճարվող արձակուրդ է մեկնումԳառնահովիտի Սուրբ Գևորգ եկեղեցում կմատուցվի ուխտի Սբ. ՊատարագԻրազեկում․ Շիրակի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակԱռգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանաՀամոզվեցի` քաջարի և մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ Տեր Ասողիկ Զարեհ Սինանյանը արձակուրդ է մեկնում600 մլն դրամ կհատկացվի «Հրազդան» մարզադաշտում միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքների ապահովման նպատակով
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության փոփոխություն կկազմակերպվի
ՀՎԿԱԿ-ը բնակիչներին հորդորում է ուշադրություն դարձնել ծորակի ջրի համին, հոտին և գույնին
Արթուր Վարդանյանի կյանքին վտանգ է սպառնում. փաստաբան
Զելենսկին միանշանակորեն չի հրաժարվել Ռուսաստանի մայրաքաղաք այցելելուց. Պեսկով
Մեր պետական կառույցներում չգիտե՞ն, թե փայլաթիթեղն ինչ նպատակով կարող է օգտագործվել Ադրբեջանում
Շնորհակալություն ԵՄ պետություններին՝ Ինքնավար առևտրային միջոցների վերաբերյալ առաջարկին հավանություն տալու համար. ՄիրզոյանՈստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «Գադիան» գրուպի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Հասարակություն

Ինչպես պահպանել կանոնները հանրային սննդի կազմակերպություններում. ԱՆ

Առողջապահության նախարարությունը մշակել է «Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման և ախտահանման միջոցառումների իրականացման ուղեցույց»: Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս պետք է իրականացնեն կանխարգելիչ մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն անձնակազմի և այցելուների նկատմամբ հանրային սննդի օբյեկտի կանոնների պահպանմանը:

Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Հանրային սննդի օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի:
Ներկա փուլում, հանրային սննդի կազմակերպությունները/օբյեկտները շահագործելիս, անհրաժեշտ է պահպանել ստորև ներկայացված կանոնները:

1. Աշխատանքի ընդհանուր կազմակերպման կանոններ.

1) Հանրային սննդի օբյեկտներում նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):

2) Պատասխանատուի կողմից իրականացվում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման նկատմամբ հսկողություն:
3) Պատասխանատուն ապահովում է հանրային սննդի կազմակերպման վայրում ընդհանուր սանիտարահամաճարակային անվտանգության կանոնների և հիգիենիկ նորմերի պահպանման համար անհրաժեշտ պարագաները, նյութերն ու հարմարությունները:
4) Հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի մեջ ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
5) Ընկերությունն ապահովում է աշխատողներին և հաճախորդներին անվտանգ վարվելականոնների և սանիտարահամաճարակային անվտանգության պահանջների վերաբերյալ պատշաճ իրազեկումը տեսանելի վայրերում պաստառներ փակցնելու և/կամ այլ նախընտրելի միջոցներով՝ առնվազն սույն որոշման հավելված N 12-ով սահմանված տեղեկատվության պարունակությամբ:

2. Հանրային սննդի վայրի մասով կանոններ.

1) Հանրային սննդի օբյեկտն ապահովվում է ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
2) Հանրային սննդի օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի և խոհանոցի մուտքերի մոտ տեղադրվում են ախտահանիչներով տարողություններ, անձեռոցիկներ և փակ աղբարկղեր:
3) Աշխատողներն ապահովվում են մեկանգամյա օգտագործման դիմակների և ձեռնոցների պահուստային պաշարով (ելնելով աշխատանքային հերթափոխի տևողությունից և դիմակները առնվազն 3-4 ժամը 1 անգամ փոխելու հաշվարկից), ձեռքերի մշակման մաշկային հականեխիչներով, ախտահանիչ միջոցներով, ինչպես նաև անձեռոցիկներով:
4) Աշխատողների սննդի ընդունման համար հատկացվում է առանձին սենյակ՝ կահավորված լվացարանով, մշտական տաք և սառը ջրի, ինչպես նաև ձեռքերի մշակման համար մաշկային հականեխիչների պարտադիր առկայությամբ:

3. Աշխատանքային տարածքի ախտահանումը.

1) Աշխատանքի մեկնարկին և ավարտին կատարվում է տարածքի ախտահանում՝ օգտագործելով ախտահանիչ միջոցներ՝ 60-80%-անոց սպիրտային հիմքով: Մանրակրկիտ ախտահանվում են շփման բոլոր մակերեսները և հաճախակի օգտագործվող պարագաները։
2) Իրականացվում է բռնակների, բազրիքների հաճախակի (առնվազն 3 ժամը մեկ) խոնավ մաքրում՝ ախտահանիչ միջոցների օգտագործմամբ:
3) Յուրաքանչյուր այցելուից հետո իրականացվում է բոլոր տիպի շփման մակերեսների խոնավ մշակում (դռների բռնակներ, աթոռների թիկնակներ, էլեկտրական անջատիչներ և այլն)՝ վիրուսային ռեժիմին համապատասխան ախտահանիչ միջոցների կիրառմամբ:
4) Անհրաժեշտ է խուսափել կտորից կարված աթոռների ծածկերից. աթոռների թիկնակները պետք է լինեն ախտահանման ենթակա:
5) Անհրաժեշտ է յուրաքանչյուր սեղանի մոտ ապահովել ձեռքերի մշակման մաշկային ախտահանիչների պարտադիր առկայությունը և կիրառումը՝ այդ նպատակի համար նախատեսված (60-80%-անոց սպիրտային հիմքով) ախտահանիչների, կոսմետիկ միջոցների կամ ախտահանիչ անձեռոցիկների միջոցով:
6) Յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ իրականացվում է՝
- բոլոր փակ տարածքների օդափոխություն,
- դռների բռնակների, բազրիքների, սեղանների, աթոռի թիկնակների
(բազկաթոռների արմնկակալների), լվացարանների, ինքնասպասարկման ցուցափեղկերի խոնավ մաքրում ախտահանիչ միջոցներով,
- զուգարանների մաքրում և ախտահանում:
7) Ախտահանման համար կիրառվում են սահմանված կարգով գրանցված և հանրային սննդի կազմակերպություններում կիրառվելու համար թույլատրվող ախտահանիչ միջոցներ, որոնց կիրառման հրահանգներում նշված են վիրուսային վարակների ժամանակ շրջակա միջավայրի առարկաների ախտահանման ռեժիմները:
8) Ախտահանիչ միջոցները պահվում են արտադրողի փաթեթավորմամբ, սերտ փակ վիճակում, հատուկ հատկացված չոր, սառը, մութ, երեխաների համար անհասանելի տեղերում: Նախազգուշական միջոցառումները ախտահանում իրականացնելու ժամանակ և առաջին օգնության միջոցառումները պատահական թունավորումների ժամանակ շարադրված են յուրաքանչյուր կոնկրետ ախտահանիչ միջոցի կիրառման հրահանգում:
9) Անհրաժեշտ է կազմակերպել սրբիչների և հիգիենայի այլ պարագաների ամենօրյա (աշխատանքից հետո) լվացք մասնագիտացված կազմակերպությունների կողմից՝ համաձայն պայմանագրի կամ համապատասխան պայմանների առկայության դեպքում՝ անմիջականորեն հանրային սննդի կազմակերպման վայրում:

4. Սպասքի և խոհանոցային պարագաների ախտահանումը.

1) Նպատակահարմար է ընդհանուր առմամբ մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը կամ բազմակի կիրառման սպասքի օգտագործումը՝ պարտադիր ախտահանման պայմանով:
2) Միաժամանակ օգտագործվող ճաշի սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, խփված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք:
3) Նպատակահարմար է, որ հանրային սննդի օբյեկտները հագեցվեն ախտահանման ազդեցությամբ ժամանակակից սպասք լվացող մեքենաներով՝ մեքենայացված եղանակով սպասքը և պարագաները լվանալու համար: Սպասքի մեքենայացված լվացումը մասնագիտացված լվացող մեքենաների մեջ իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան, որի ժամանակ կիրառվում են սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:

4) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են եռաբաժին ավազաններ՝ ճաշի սպասքի համար, երկբաժին՝ ապակե սպասքի և սեղանի պարագաների համար:
5) Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով.
- սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,
- լվացում՝ ավազանի առաջին բաժնի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,
- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում,
- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
- ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,
- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ,
- սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:
6) Սպասք լվացող մեքենայի անսարք լինելու դեպքում սպասքի՝ ձեռքով լվացման և ախտահանման տեխնոլոգիայի պահպանման համար պայմանների կամ մեկանգամյա ճաշի սպասքի և պարագաների բացակայության դեպքում կազմակերպության աշխատանքը դադարեցվում է:
7) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:

5. Անձնակազմի համար կանոններ.

1) Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական նվազագույնը երկու անգամ (հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափներով, այդ թվում՝ աշխատակիցների անձնական ջերմաչափներով), որից մեկը՝ աշխատակցի՝ աշխատանքի ներկայանալու ժամանակ՝ կատարելով համապատասխան նշումներ գրանցամատյանում:
2) Աշխատողները մշտապես կրում են անհատական պաշտպանության միջոցներ՝ ձեռնոցներ և մեկանգամյա օգտագործման դիմակ (բժշկական), որոնք փոխվում են 3-4 ժամը մեկ: Ձեռնոցների և մեկանգամյա դիմակների կրկնակի օգտագործում, ինչպես նաև խոնավացած դիմակների օգտագործում չի թույլատրվում:
3) Ընդմիջման ընթացքում արգելվում է աշխատանքային վայրը լքելը:

6. Հաճախորդների սպասարկման կանոններ.

1) Սպասարկումից առաջ մուտքի մոտ կատարվում է հաճախորդների ջերմաչափում և տվյալների գրանցում գրանցամատյանում:
2) Արգելվում է սպասարկել սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող այցելուներին: Նման այցելուի դեպքում անհրաժեշտ է անմիջապես տեղեկացնել ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ՝ զանգահարելով 8003 հեռախոսահամարով:
3) Հաճախորդների սպասարկման սեղանների միջև անհրաժեշտ է ապահովել առնվազն 1.5 մետր հեռավորություն:
4) Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 5 հոգուց ավելի անձանց մասնակցությամբ միջոցառումների իրականացումը: