«Հրապարակ». ԱԱԾ-ում դժգոհ են՝ ասֆալտին փռելու ազգանվեր գործին լծվել են առանց աշխատավարձի բարձրացման
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետական գերատեսչություններում շարունակում են աշխատավարձերից պահումներ անել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի հիմնադրամին: ԱԱԾ աշխատակիցներից ահազանգ ստացանք, որ մինչեւ մայորի կոչում ունեցողներին պարտադրում են 5, իսկ ավելի բարձր կոչում ունեցողներին՝ 10-15 հազար դրամ փոխանցել ֆոնդին:
ԱԱԾ-ում դժգոհ են՝ համարում են, որ իրենք նախկինների դոսյեները զննելու, ասֆալտին փռելու, պատերին ծեփելու ազգանվեր գործով են զբաղված եւ պետք է լրացուցիչ վարձատրվեն ու նման սահմանումներ չպահանջեն իրենցից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։