ՍԴ-ն պարտավոր է գործը քննել և որոշում ընդունել դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո․ ՍԴ Գեղհովիտ գյուղում Mercedes-ը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ վերջինս հոսպիտալացվել էԻրանը պատրաստ է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներԿԸՀ-ն հրապարակել է ԱԺ ընտրությունների վերաբերյալ վիճակագրական տվյալներըԱնիմաստ է դիմել Սահմանադրական դատարան, քանի որ ՍԴ որոշումն այս իրավիճակում ի սկզբանե հայտնի է. ԱԺՄ հայտարարությունըԺամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհը Լոռու մարզում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄԱշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասին
Մամուլ

«Ժողովուրդ». Հանրաքվեի հարցում երկմտում են. ինչ կորոշի իշխող ուժը

«Ժողովուրդ» թերթը գրում է․

«Մայիսի 14-ին կավարտվի Հայաստանում հաստատված արտակարգ դրությունը, որն ապրիլի 13-ին երկարացվել էր եւս մեկ ամսով: Ինչպես հայտնի է՝ օրենսդրության համաձայն, արտակարգ դրության պամաններում, երկրում հանրաքվե չէր կարող տեղի ունենալ, այդ պատճառով սահմանադրական փոփոխությունների ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն հետաձգվեց:

Օրենսդրությունը նախատեսում է նաեւ, որ հետաձգված հանրաքվեն կարող է անցկացվել արտակարգ դրության ավարտից ոչ շուտ 50 և ոչ ուշ 65 օր հետո: Ու ստացվում է, որ մայիսի 14-ին ավարտված արտակարգ դրությունից 50 օր անց՝ հուլիս ամսվա ընթացքում պետք է հանրաքվեն, այնուամենայնիվ, կայանա: Այսինքն՝ պրոցեսը պետք է սկսվի այն կետից, որտեղ ավարտվել էր:

Իսկ ի՞նչ է սպասվում: Արդյոք համաճարակի այս պայմաններում հնարավոր է հանրաքվե անցկացնել:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, այժմ իշխող ուժի շրջանում բուռն քննարկումներ են ընթանում հանրաքվեի անցկացման հետ կապված և անգամ կարծիքներ են հնչել, թե այս պայմաններում բարոյական ու ազնիվ չէ հանրաքվեն անցկացնել:

Մասնավորապես, քննարկման ժամանակ հանրաքվե անելու փոքրաթիվ դարձած կողմնակիցները համեմատություններ են արել Արցախում տեղի ունեցած ընտրությունների հետ: ՔՊ վարչության շատ անդամներ ընդգծել են, որ Արցախը փոքր տարածք է, հնարավոր եղավ կազմակերպել ընտրությունները՝ առանց զանգվածային վարակների, սակայն Հայաստանում դժվար կլինի իրականացնել՝ հատկապես օրեցօր ավելացող կորոնավիրուսի վարակվածների ֆոնին:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, իշխանական ուժի ներսում բոլորը կողմ են այս մտքին և այժմ ելեքեր են մտածում, թե ինչպես հետ կանչեն Ազգային ժողովի կողմից ընդունված որոշումը:

Դրան զուգահեռ էլ նկատենք, որ դեռևս մարտի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկը ներկայացրել էր «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որը պետք է հստակեցներ արտակարգ դրության ավարտից հետո հանրաքվեի անցկացման կարգը, սակայն այն մինչև այժմ այդպես էլ չի քննարկվել: Թե ինչ որոշում կկայացվի, դժվար է ասել, սակայն այս փուլում իշխանությունները մտածում են ձեռնպահ մնալ հանրաքվեն անցկացնելու մտքից: Քննարկվում են իրավական հիմնավորումները»: