Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի օգնականի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել․ CNN
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի օգնականը վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկացնում է CNN-ը։
Վերջին 2 ամսում նա գրեթե մեկուսացած էր աշխատում՝ պայմանավորված կորոնավիրուսով։ Իր օգնականի մոտ կորոնավիրուսի ի հայտ գալուց հետո երեկ կորոնավիրուսի թեստ է հանձնել նաև Իվանկա Թրամփը։
Պատասխանը եղել է բացասական։