Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի և մյուսների նկատմամբ բռնության համար հետախուզվողներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է
Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի եւ նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և վարույթն իրականացնող մարմնին է ներկայացվել հետախուզվող երկու անձանցից մեկը:
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 2020 թվականի ապրիլի 24-ին՝ ժամը 22:30-ին, Երեւան քաղաքի Մուշ թաղամասում ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, տեւական ժամանակ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են, աղմկել, հայհոյել եւ Սեդա Սաֆարյանի դստեր, փեսայի եւ նրանց բարեկամների նկատմամբ բռնություն գործադրել:
Նախաքննությունը շարունակվում է: