Հունիսի 3-ից Իտալիայի իշխանությունները ցանկանում են թույլատրել շրջագայություններն ամբողջ երկրում
Իտալական իշխանությունները ցանկանում են երկրում վերացնել տեղաշարժման հետ կապված սահմանափակումները։
Այս մասին տեղեկանում ենք La Repubblica-ից։ Այսպիսով երկրի իշխանությունները ցանկանում են թույլատրել երկրի ներսում տեղաշարժն ու Իտալիա մուտքն ու ելքը։
Հունիսի 2-ից երկրում կգործի հասարակական տրանսպորտը։ Նշվում է, որ սահմանափակումների վերացումը ուժի մեջ կմտնի հունիսի 3-ից։