Բրազիլիան դառնում է կորոնավիրուսի պանդեմիայի ամենաթեժ օջախներից
Բրազիլիայում արագ տեմպերով ավելանում են կորոնավիրուսով վարակվածների ու զոհերի թվերը։
Ըստ վերջին տեղեկությունների երկրում կա 220 հազար վարակակիր, որոնցից 84 հազարն ապաքինվել է։
Մահացածների թիվը հասնում է 14 հազարի։ Երկրում շարունակում է գործել արտակարգ դրության ռեժիմը։