Սպիտակ տանը մեկնարկել է Թրամփ-Զելենսկի հանդիպումըԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՊուտինը փաստում է, որ ինքը վերջերս ձևավորված ԱԺ մեծամասնությանը չի համարում լեգիտիմ․ ՄինասյանԵղվարդում ապօրինի գործող հրաձգարանում մեծաքանակ զենք-զինամթերք է հայտնաբերվել71 կգ քաշային Ջանես Նազարյանը Բաքվում կգոտեմարտի ոսկե մեդալի համարԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտ

Պայթեց նաև Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը. Միհրան Հակոբյան

Քաղաքական-հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև.

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը քաղաքական ու բարոյական դիակ է

Ժողվարչապետի խմբակն ու քարոզչական բրիգադը հիմա խայտառակ իրավիճակում են հայտնվել: Միքայել Մինասյանի կողմից բարձրաձայնված շանտաժով փող շորթելու թեմայից մինչև Փաշինյանների ծխախոտի ու ադամանդների մաքսանենգության սխեմաների բացահայտում ոչնչացրել է թղթյա տնակի հիմքերը, որի վրա Նիկոլ Փաշինյանն իշխանություն էր կառուցել: Նրանց համար սա զուտ քաղաքական պարտություն չէ, սա ուղղակի մարդկային կերպարի ոչնչացում է: Որովհետև այլևս փաստ է. չի աշխատում նույնիսկ քարոզչական այն թեզը, թե սրանք ճիշտ է` կառավարչական տեսանկյունից անպիտան են ու անտաղանդ են, բայց գոնե թալանչի չեն, գոնե ազնիվ են: Հիմա ակնհայտ է` սրանք երկուսը մեկում են: Ավելին` Երրորդ Հանրապետության պատմության մեջ որևէ իշխանություն այսչափ անպիտան ու անտաղանդ չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ կոռումպացված ու այսչափ գաճաճ ջեբկիր չի եղել, որքան սրանք: Որևէ իշխանություն այսչափ բացասական ցուցանիշներ չի ապահովել, որքան սրանք: Անպիտանության և կոռումպացվածության հարցերում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բացարձակ չեմպիոն է:

Կանխատեսեմ, թե ինչ են ասելու ժողովրդին անպիտան կոռուպցիոներներն ու նրանց քարոզիչները: Ասելու են` «ՀՀ հըըըպաաարտ քաղաքացի, նախկին թալանչիները փորձում են մեզ սևացնել ու անվանարկել»: Սա են ասելու` բնականաբար շեշտը դնելով «նախկին թալանչի» բառակապակցության վրա: Այլ բան չեն ասելու, որովեհև փաստերը կան և այդ փաստերն աղաղակող են: Ու իրենց թվալու է, թե ժողովուրդը միայն Բաբկենենց հարևան պողոսներն են, որոնց կարելի է անվերջ ֆռռացնել ու անիմաստ տեսարաններով և անիմաստ տեքստերով կերակրել: Պատկերացնու՞մ եք` ոչնչի մասին կառավարությունը` ժողվարչապետով հանդերձ, կարծում է, թե հինգհազարամյա ազգին կարելի է անվերջ խաբել: Միայն քաղաքական ու բարոյական ինքնասպանները կարող են կարծել, որ մարդիկ ուղեղ չունեն և չեն ասելու` ձեր թալանի փաստերը կան, բայց դուք, երկու տարի լինելով իշխանություն, խոսում եք նախկինների թալանից: Հարգելիներս, որտե՞ղ են փաստերը, երկու տարի է արդեն, ինչ դուք ունեք այնքան իշխանություն, որքան չի ունեցել որևէ մեկը Երրորդ Հանրապետության ողջ պատմության ընթացքում, ինչու՞ եք միայն խոսում, ինչու՞ եք միայն հոխորտում ու սպառնում, հրապարակեք թալանի փաստերը:

Այո, փուչիկները պայթելու սովորություն ունեն: Պայթեց նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության ազնվության փուչիկը: Այս իշխանությունն այլևս չկա, կա այս իշխանության խրտվիլակը, որին պատմության գիրկն ուղարկելու հարցն արդեն իսկ վճռված է, մնացածը` ժամանակի, ավելի կոնկրետ` ամիսների հարց է»: