Կատարվել է պետական դավաճանություն վարչապետի և ԱԳ նախարարի կողմից. Աշոտ Գրիգորյան (տեսանյութ)
Կատարվել է պետական դավաճանություն վարչապետի և ԱԳ նախարարի կողմից․ ողջ ազգը պետք է բռունցք դառնա ազերիների կողմից սանձազերծվող մոտալուտ պատերազմը կանխելու համար: Այդ մասին ասվում է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ, դոկտոր Աշոտ Գրիգորյանի հայտարարության մեջ.
«Սիրիահայ հայրենասեր Հակոբ Բերբերյանը հարց է ուղղում ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ պարզելու համար, թե ինչու է վերջինս խաբում մեր ազգին՝ հայտարարելով, որ Ադրբեջանի հետ Արցախի շուրջ բանակցություններ չեն վարվում։ Մնացականյանը, կորցնելով ինքնատիրապետումը, բղավում է՝ հիշեցնելով, չգիտես ինչու՝ Բրատիսլավյան ֆորումը, որտեղ նա հանդես էր եկել խայտառակ, մեր երկրի համար պարտվողական ելույթով, որից հետո ազերական դիվանագիտությունը գրանցել էր առաջ քայլ։ Ավելին, մեր երկրի նկատմամբ լուրջ թշնամական քայլ կատարած սորոսական հայտնի ծախու գործիչ, Սլովակիայում բացառիկ բացասական համբավ վայելող ԱԳ նախարար Միրոսլով Լայչակի հետ անցյալ տարի մարտին՝ Երևանում կայացած մամլո համատեղ ասուլիսին Մնացականյանը հաստատեց, որ մասնակցել է Բրատիսլավայից Թել Ավիվով Բաքու առաքված մահաբեր զենքի վաճառքին, որի մասին ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանը բարձրաձայնել է բազմիցս ու անընդմեջ՝ գործարքի կատարման տաս ամիսների ընթացում, երբ 30 հատ «Դանա» և 36 հատ «Վամպիր» սարսափելի հրթիռանետներ՝ տեղադրված «Տատրա» ութ անիվանոց հզորագույն ամենագնաց զրահամեքենաների վրա, տեղափոխվում էին Բաքու կեղծ լիցենզիայի հիման վրա։ Այս կեղծ լիցենզիան տրվում է Լայչակի կողմից՝ պայմանավորված Զոհրաբ Մնացականյանի հետ։
Սա Զոհրաբ Մնացականյանի և Չեխիայում ու Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանի կողմից կազմակերպված հերթական դավաճանության հայտանիշ կրող գործարքն էր։ Սրա առաջին պատասխանատուն, իհարկե վարչապետն է, որի ղեկավարությամբ գործում են վերոհիշյալ անձինք։
Լայչակն այն հայտնի գործիչն է, որը նշանակվել էր որպես ԵՄ-ի բարձր ներկայացուցիչ Կոսովոն մահմեդական Ալբանիային հանձնելու գործարքի համար։ Այո՛, Լայչակի վարպետ մեքենայությունների արդյունքում Կոսովոն կտրվեց քրիստոնեական Սերբիայից և տրվեց Ալբանիային։ Եվ ՀՀ ԱԳ նախարարը համագործակցում է այս ծախված վարձկանի հետ և հիշեցնում է իր ելույթը Բրատիսլավայում։
Եզրակացությունները թողնում ենք մեր հայրենասեր հասարակության վրա։
Կարող եք կարդալ ադրբեջանական մամուլում տարածված «Ադրբեջանցիները նախաձեռնել են Արևմտյան Ադրբեջանի ստեղծումը» հոդվածը հետևյալ հղումով, որի մասին կխոսենք մեր հաջորդ եթերում»։