Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

Խաժակյանը՝ 100-ավոր մլն դրամների հասնող չարաշահումների շղթայի մասին (տեսանյութ)

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել է  հարյուրավոր միլիոն դրամների հասնող մեքենայություններին։ Նա ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ ոչ  դատախազությունը, ոչ էլ քաղաքապետարանը չեն խոսել պետությանը եւ համայնքին հասցված վնասի մասին: 

«Խոսքը պետական գնումների մասին է: «Գնումների մասին» օրենքի համաձայն ցանկացած կապիտալ շինարարություն պահանջում է առանձին տեխնիկական հսկողություն մեկ այլ մասնավոր կազմակերպության կողմից: Այսինքն շինարարության վերաբերյալ փաստացի հայտարարվում է երկու մրցույթ՝ բուն շինարարական աշխատանքները եւ դրանց տեխնիկական հսկողությունը: Իսկ այն ինչ տեղի է ունեցել վերջին շաբաթներին, դժվար է անգամ երեւակայել:

2019-ի հոկտեմբերին կառավարությունն իր որոշումներից մեկում կատարում է փոփոխություն, որը փաստի առաջ է կանգնեցնում շատ շինարարների եւ տեխհսկողություն իրականացնող կազմակերպությունների: Պետությունը այդ կազմակերպություններից մրցույթների մասնակցելու համար պահանջում է չափազանց մեծ բանկային երաշխիք, որ շատերը որոշում են այդ պայմաններով այլեւս չմասնակցել մրցույթներին:

2020-ի հունվարի 9-ին պետական գրանցում է ստանում «Էտալոն գրուպ» ՓԲԸ-ն եւ երկրով մեկ դիմում շինարարական աշխատանքների տեեխնիկական հսկողություն իրականացնելու մրցույթներին եւ նվազագույն արժեք տալով հաղթում: 2020-ի փետրվարի 20-ին այդ կազմակերպությունը մասնակցում է Երեւանի քաղաքապետարանի կողմից հայտարարվող ասֆալտապատման աշխատանքների հսկողության մրցույթին եւ լինելով միակ մասնակիցը, ստանում շուրջ 35 մլն դրամ արժողությամբ պայմանագիրը:

Կառավարության որոշմամբ կազմակերպությունը ներկայացնում է նաեւ բանկային երաշխիք, որն անհրաժեշտ է ունենալ մրցույթը շահելիս:

Իսկ հիմա ամենաուշագրավը, պարզվել է, որ նորաստեղծ կազմակերպության ներկայացրած բանկային երաշխիքը կեղծ է: Ասել է թե, մրցույթին ներկայացված փաստաթուղթը ոչ թե թողարկվել է բանկի կողմից, այլ կեղծվել է:

Օրեր առաջ քաղաքապետարանը լուծարում է այդ կազմակերպության հետ կնքված պայմանագիրը: Երեւանի քաղաքապետարանը մարտին հրապարակում է իր հերթական, բայց ծավալներով մեծ մրցույթը՝ բազմաբնակարան շենքերի վերանորոգման մրցույթը: Եթե նախորդը պարզապես տեխնիկական վերահսկողության մրցույթ էր, այս մեկով նախատեսված են մեծածավալ շինարարական աշխատանքներ:

Այս մրցույթին չափաբաժինների մեծ մասին նվազագույն արժեք է ներկայացնում «ՌաշնՎոյաժ» անունով ՍՊԸ-ն, որը եւս ստեղծվել է հետհեղափոխական շրջանում, 2019-ի հունվարին: Այս կազմակերպությունը եւս կշահեր 600 մլն դրամ եւ ավել արժողությամբ մրցույթը, եթե չպարզվեր, որ այն եւս ներկայացրել է կեղծ բանկային երաշխիք»,-հայտարարեց Խաժակյանը:

«Բնականաբար հարց է առաջանում՝ փոխկապակցվա՞ծ են արդյոք այս ընկերությունները եւ արդյոք բանկային երաշխիքի փաստաթղթերը կեղծվել են սեփական ռիսկով»,-նշեց «Լույսի» ներկայացուցիչը:

Նա անդրադարձավ նաեւ այս ընկերություններին՝ նշելով, որ ըստ փաստաթղթերի «Ռաշն վոյաժ» ՍՊԸ-ի տնօրենը Վահագն Ղալումյանն է: Այս ազգանունն ինձ ծանոթ է: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի քավորն է Իջեւանի քաղաքապետի պաշտոնակատար Հայկ Ղալումյանը, ով 2019-ի սեպտեմբերից զբաղեցնում է այդ պաշտոնը: Հաջորդ ինձ ծանոթ Ղալումյանը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ ծեծկռտուքի ժամանակ հետեւից խփող Վահե Ղալումյանն է, ով վարչապետի քավորի հարազատ եղբայրն է:

Վահե Ղալումյանը 2003-2006 թվականներին եղել է Իջեւանի «Ճանշին» վարչության գործադիր տնօրենի տեղակալ, իսկ 2006-2015-ին՝ Իջեւանի «Ճանշին» վարչության գործադիր տնօրենի առաջին տեղակալ: Կարծում եմ՝ նա ունի տենդերների մասնակցության սոլիդ մասնակցություն:

Վահագն Ղալումյանի հետ հստակ ազգակցական կապը չեմ կարող նշել, միայն կասեմ, որ իրենք իրար մեջ ասում են, որ բորեղբոր տղաներ են: Իրավապահները այս ամենից, կարծում եմ, արդեն տեղյակ են: Հարուցել են արդյոք քրգործ, չեմ կարող ասել, բայց կարող եմ ասել, որ երկու շաբաթ արդեն անցել է, ինչ բանկը քաղաքապետարանին տեղեկացրել է, որ նման երախիք չի թողարկել, եւ Ղալումյանի ներկայացրած փաստաթուղթը կեղծ է:

Հարց է առաջանում՝ կարո՞ղ էին արդյոք բիզնեսմենները դիմել այսպիսի գործողությունների առանց քաղաքական երաշխիքների: Համոզվա՞ էին արդյոք, որ իրենց պլանները չեն խափանվի եւ բանկային կազմակերպությունը չի դիմի իրավապահներին: Միայն թե չասեք, որ սա որոշել էինք հրապարակել վաղը, ես առաջ անցա»,-հայտարարեց Խաժակյանը: