Կալկաթայում Դուրգա-պուջայի տոնակատարության ժամանակ հրմշտոցի հետևանքով զոհվել է առնվազն 17 մարդՆարեկ Մկրտչյանը դարձել է երիտասարդների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաԶելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ ցանկացած երկրում՝ հանուն խաղաղությանՀունգարիայի վարչապետը կասկածում է, թե Զելենսկին Բուդապեշտ կժամանի հեղափոխության տարեդարձինԱնկարգություններ Բրյուսելում և Լիեժում․ ոստիկանությունը ամբոխը ցրել է արցունքաբեր գազով և ջրցաններովՎրաստանում տղամարդը ԱՄՆ-ից բերվելիք մեքենաների համար հավաքել է 29 հազար դոլար և գումարով անհետացել էԱՄՆ Սենատում Թուրքիային մեղադրել են Հունաստանի և Կիպրոսի նկատմամբ «ավազակային վարքագծի» մեջՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըՀունաստանում ձյուն է եկելՍյունիքում կընդլայնվեն և կարդիականացվեն առողջապահական ենթակառուցվածքներըԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԲնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբարԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըՖլորիդայում 3,7 մետրանոց ալիգատորը ջրի տակ է քաշել 71-ամյա ձկնորսինԻրանը սպառնացել է հարվածել Պարսից ծոցի տվյալների կենտրոններին և ինտերնետ-մալուխներին՝ պատերազմի վերսկսման դեպքումՀռոմի պապին դուրս են գրել հիվանդանոցից թոքի չարորակ ուռուցքի հեռացման վիրահատությունից հետոՓաշինյանը ներկա է եղել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըՊակիստանի և Աֆղանստանի սահմանին տեղի են ունեցել նոր զինված բախումներՎայոց ձորի մարզում «RENAULT»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կա վիրավորՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ ՓաշինյանԱդրբեջանում տեղի է ունեցել պետական կայքերի աշխատանքի նոր խափանումԼոնդոնում ցույց է տեղի ունեցել Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների դեմԱթենքում 4 հազար դպրոցական չի կարող հաճախել դասերին՝ անհայտ ծագման գազի ուժեղ հոտի պատճառովՀինգ օրվա ընթացքում՝ երկու վտանգավոր մոտեցում․ բրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտներիMining Armenia Forum 2026-ը համախմբել է հանքարդյունաբերության ոլորտի շուրջ 50 խոսնակիԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Հայաստանն ու Ղրղզստանը կարևորել են «Խաղաղության խաչմերուկի» զարգացումըՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՆման որոշումն ու արարքը ցուցանիշ է պետականության ու պետության բարձրագույն գիտակցության չգոյությանՈչ նյութական մշակութային ժառանգությունը կարևոր դեր ունի համայնքների կայուն զարգացման գործումCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթել
Մամուլ

«Հրապարակ». «Իմ քայլում» «անհնազանդների» բանակը մեծանում է. ներսում «չիստկա» է սպասվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իշխանության ներսում արշալույսները չեն խաղաղվում։ Ներթիմային «ռազբորկաները» լանզարոտյան կոնվենցիայի քվեարկությունից հետո նոր շունչ են ստացել։ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը եւ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի մտերիմ պատգամավորները համատեղ ջանքերով պահն ուզում են օգտագործել իշխանական մեկ այլ պատգամավորի՝ Վարդան Աթաբեկյանին մանդատից զրկելու համար։

Հիշեցնենք, օրեր առաջ մենք գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանի կամքով՝ մի խումբ պատգամավորներ հրաժեշտ են տալու իրենց մանդատներին, առաջին շարքերում Վարդան Աթաբեկյանն է, ով, սակայն, հայտարարել էր, որ ոչ մի պարագայում մանդատից չի հրաժարվելու։ Մի քանի օր է՝ տարբեր լրատվամիջոցներ գրում են, թե իշխանական ֆրակցիայի, այսպես կոչված, «անհնազանդ» պատգամավորների բանակը մեծանում է, եւ որպեսզի իշխանության դիրքերը չսասանվեն, շուտով անհնազանդներին կանգնեցնելու են ահեղ դատաստանի առջեւ։

Նիկոլ Փաշինյանը որոշել է չներել նրանց, ֆրակցիայում «չիստկա» է սպասվում։ Խմորումները մեծ լարվածություն են առաջացրել թիմում, հեռատես պատգամավորները մտահոգություններ ունեն, որ շուտով «սալյուտն» իշխանության ներսում են խփելու՝ խորհրդարանական ֆրակցիայում։

Այս պատմությունը խորը արմատներ ունի, շաբաթներ առաջ մենք անդրադարձել էինք դրան։ Գրել էինք, որ էրեբունցի պատգամավոր Աթաբեկյանը որոշել է ամիսներ առաջ պաշտպանել իր շիրակցի գործընկերոջ՝ Սոֆյա Հովսեփյանի թասիբը եւ քաղաքապետի խոսնակին կոշտ դիտողություն է արել ու դարձել նախ՝ Հայկ Մարությանի, ապա ողջ թիմի աչքի փուշը։ Պատգամավորը զանգել եւ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանին հորդորել էր հեռացնել Հովսեփյանին հասցեագրած վիրավորական քոմենթը՝ «թող մանդատն ուտի», ապա նաեւ ներողություն խնդրի, բայց քաղաքապետի խոսնակը ոչ միայն «ինքնահռչակ» էր անվանել պատգամավորին, այլեւ զրույցի վրա տասն էլ դրել ու ներկայացրել Մարությանին, վերջինս էլ իր խոսնակին արված դիտողությունն անձնական վիրավորանք էր ընդունել, հարցը ներկայացրել վարչապետին՝ «կա՛մ ես, կա՛մ՝ Վարդանը» վերջնագրով։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը խմբակցության վերջին նիստերից մեկի ժամանակ բարձր տոնով սպառնացել էր՝ «անհնազանդները» տեղ չունեն խմբակցությունում, որ չի կարող լինել մի պատգամավոր, ով Երեւանի քաղաքապետին խորհուրդ կտա ինչ անել, ինչպես անել․․․

Աթաբեկյանն օրեր առաջ մեզ հետ զրույցում չհերքեց միջադեպի փաստը, միայն կցկտուր խոստովանեց, որ եղել է զրույց, բայց ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ Բայց արի ու տես, որ թիմում ոմանք եւ հատկապես ֆրակցիայի քարտուղար Հակոբ Սիմիդյանն ամեն ինչ անում են դրան հասնելու համար։ Սիմիդյանը դեռեւս անցած տարի տեղի ունեցած ընդհարումից հետո չի ներել Աթաբեկյանին, ում հետ խորհրդարանի միջանցքում քաշքշել էին իրար, իսկ դրանից հետո ընդհանրապես չէին շփվում իրար հետ, եւ որոշել է նրան դուրս մղել պառլամենտից։

Նա, ըստ ներսից ստացվող տեղեկությունների, նստել է վարչապետի ականջին եւ համոզում է, որ «անհնազանդների» պատճառով ֆրակցիայում վտանգավոր իրավիճակ է ստեղծվել, ամեն պահի կարող է թիմը մասնատվել, ուստի հարկավոր է ինչ-որ մեկին հրապարակավ պատժել՝ ի ցույց մյուսների, որ խորհրդարանական մեծամասնությունը հաջողվի պահպանել։ Եվ քանի որ թե՛ Վարդան Աթաբեկյանը, թե՛ Սոֆյա Հովսեփյանը չմասնակցեցին Լանզարոտեի կոնվենցիայի քվեարկությանը, չնայած ներկա էին նիստին, սա նոր առիթ է դարձել նրանց հարցը քննարկելու եւ պատժելու համար։

Իհարկե, նրանք միակը չէին իշխող թիմում, Սասուն Միքայելյանն էլ էր եկել նիստին, բայց չքվեարկեց աղմկահարույց նախագծին։ Բայց Սասունի թեման այլ թեմա է՝ նրան Փաշինյանը ձեռք չի տա․ նրա ետեւում մեծ թիմ է կանգնած, ինչպես հրազդանցիների, այնպես էլ երկրապահների։ Մեզ չհաջողվեց զրուցել Աթաբեկյանի հետ, իսկ Սոֆյա Հովսեփյանը փոխանցեց, որ «իր հարցն» իսկապես մնում է չլուծված, բայց, միեւնույն է, ինքը չի պատրաստվում մանդատը վայր դնել։ «Լուծված չէ, քանի որ հրապարակային ներողություն մինչ օրս այդպես էլ չլսվեց խոսնակի կողմից։ Այո, տեղյակ եմ, որ Վարդանը զրուցել է խոսնակի հետ, բայցեւայնպես, չեմ ուզենա որեւէ գործընկեր, մարդ ներգրավվի այդ հարցում, չեմ ուզենա թեկուզ էմոցիոնալ առումով թիրախավորվեն»,- ասաց Հովսեփյանը։

Որ Վարդան Աթաբեկյանը հեռախոսային խոսակցություն է ունեցել քաղաքապետի խոսնակի հետ, այդ մասին Հովսեփյանն իմացել է ուշ, այն բանից հետո, երբ թեման վարչապետի կողմից լավ եփվել է խմբակցության վերջերս կայացած նիստերից մեկում։ Հովսեփյանը, սակայն, ծիծաղելի է որակում «անհնազանդ պատգամավոր» բնորոշումը, ինքը միշտ է ունեցել իր տեսակետները եւ հանդուրժող է եղել այլ տեսակետների նկատմամբ։

Եվ եթե կան մարդիկ, ովքեր նույնկերպ չեն վարվում, ապա դա չի նշանակում, որ դիմացինն անհնազանդ է․ «Որեւէ մեկն ինձ չի կարող պարտադրել իր տեսակետը, նույնն էլ՝ ես չեմ անում, բայց դա չի նշանակում, որ հրապարակային արտահայտած կարծիքի համար պիտի թիրախավորեն քեզ»։

Դիտարկմանը, որ թիմում կարծես չեն խրախուսում «կարծիք ունեցող եւ հայտնող» պատգամավորներին, դրա վկայությունն էլ քաղաքապետի խոսնակի աղմկահարույց գրառումն էր եւ դրա հետեւանքով առաջացած միջադեպին խմբակցության, վարչապետի վերաբերմունքը, պատգամավորն ուղիղ պատասխանից խուսափեց, ասաց, որ ինքը որեւէ մեկի մոտ իր հարցի վերաբերյալ քննարկում չի ունեցել, բայց կարծում է, որ նախեւառաջ քաղաքապետարանում պետք է «մտածեն» այդ հարցի շուրջ․ «Որովհետեւ բոլորովին մի քանի օր առաջ քաղաքապետարանի տեղեկատվության բաժնի աշխատակիցներից մեկն իմ հասցեին կրկին ոչ կոռեկտ գրառում կատարեց, իհարկե, ժամեր անց հեռացրեց, միգուցե ինչ-որ մեկը հորդորեց հեռացնել կամ սեփական նախաձեռնությամբ, բայց ես կրկնում եմ, որ այս ամենն ավարտված գործընթաց չէ, մենք ո՛չ քաղաքապետի պաշտպանությունն ենք լսել իր խոսնակի պահվածքին, ո՛չ էլ քննադատությունը, որ ես ասեմ՝ անտարբերություն է կամ ինչ-որ բան»։

Ինչ վերաբերում է մանդատը վայր դնելուն, ասաց, որ չեն կարող իրեն նման պահանջ ներկայացնել․ «Ես մի քանի անգամ խոսել եմ այդ մասին, հիմա էլ եմ ասում՝ չի կարող նման պահանջ լինել, ես խորհրդարանում եմ, որպեսզի իմ ընտրողի շահերը պաշտպանեմ»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում