Ռուսաստանի վարչապետ Միխաիլ Միշուստինն ապաքինվել է կորոնավիրուսից
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխաիլ Միշուստինը, ում մոտ հայտնաբերվել էր կորոնավիորւս, վերադարձել ու ստանձնել է իր պաշտոնը։
Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքէջից։
Բժիշկները կորոնավիրուս հայտնաբերել էին Միշուստինի մոտ ապրիլի 30-ին։
Հիվանդանոցում եղած ժամանակ նա մի քանի վիդեոկոնֆերանսների ու քննարկումների էր մասնակցել։
Ընդգծենք, որ կորոնավիրուս հայտնաբերվել է նաև ՌԴ նախագահի մամուլի խոսնակ դմիտրի Պեսկովի մոտ։