Ոստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «ԳԱՐԴԻԱՆ»-ի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»

Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով. Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հանրությանը հրամցրեց իր գոռգռոցների, փնթփնթոցների, հոխորտանքի, հիասթափության և դժգոհության հերթական չափաբաժինը: Իհարկե, վարչապետի նման ելույթները այլևս ո՜չ զարմացնում, ո՜չ զայրացնում, ո՜չ էլ նույնիսկ զվարճացնում են:

Հերթական ֆարսի գիտակցմամբ անտարբերություն` ուրիշ ոչինչ: Սակայն նրա երեկվա ելույթում հետաքրքիր երկու շեշտադրում կար, որ հպարտ ու ոչ այնքան հպարտներին պիտի հետաքրքրի՝ Շեշտադրում/մուննաթ

1 Պարզվեց, որ կորոնավիրուսի հետեւանքով մահերի պատճառը ո՜չ ավել ո՜չ պակաս ՀՀ քաղաքացին է։

Կարճ ասած՝ անձամբ իր ու իր կառավարության վրայից մեղքը գցելու համար Փաշինյանը անուղղակիորեն ասաց, որ, օրինակ, վրացի ժողովուրդը ու ընդհանրապես այն ժողովուրդները, որոնք հաջողություն են գրանցում վիրուսի դեմ պայքարում ուղղակի ավելի խելացի են, քան.... հայերը: Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ, օրինակ, Վրաստանի կամ Գերմանիայի կառավարությունն ավելի արդյունավետ, ադեկվատ ու կազմակերպված գործեց ու գործում է քան ինքն ու իր ապիկարների խմբակը։

2STOPPED Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ երբ մարդկանց սոված-ծարավ փակում էր տներում, արտակարգ դրությունը պիտի այդ ժամանակ պահպանվեր նորմալ, ոչ թե իմիտացիա արվեր։ Նա չի ընդունում ու չի կարող ընդունել, որ ինչպես իր երկաաաաար լայվերում, այնպես էլ արտակարգ դրության սահմանափակումներում տրամաբանություն չկա ու չի եղել։ Ես իհարկե կարող էի խորհուրդ տալ Փաշինյանին կարդալ գիտական ուսումնասիրություններ այն մասին, որ այն տնտեսագիտական տեսությունները, որոնք հաշվարկի հիմքում դրել են սոցիումի մեծամասնության ռացիոնալության թեզը սխալ են։ Բայց նա անգամ իր մեկ ամիս առաջվա ասածը չի հիշում, ուր մնաց գիտական տեսություն կարդա ու կիրառի։

Փաշինյանը ուղերձը հետևյալն է` կառավարությունը ինչպես միշտ կատարյալ և անքննելի է, իսկ ժողովուրդը` սխալ և անկատար, ավելին՝ պետք է խոր ափսոսանք ունենալ, որ նման «փայլուն» կառավարությանը բաժին է ընկել նման ոչ ռացիոնալ ժողովուրդ: Ուղղակի մի փոքր խնդիր կա՝ բա չէ որ ինչպես դուք եք սիրում պնդել այդ ժողովուրդն է ձեզ ընտրել։

Շեշտադրում/մուննաթ 2 Հաջորդ կարեւոր հարցն այն է, որ վարչապետը ասում է, որ այն մարդիկ, ովքեր չեն հավատում իր բիզնեսների հետ կապված հերքումներին, ցույց են տալիս իրենց փչացածության մակարդակը։ Լու՞րջ։ Եթե սա անձի երկվություն չէ ու ասողը Նիկոլն է Փաշինյան ուզում եմ հասկանալ` սա ի՞նչ է` ինքնախոստովանական ցուցմունք թե ինքնաձաղկման պոռթկում: Ինչու՞ ինքը ու իր առաջին ընտանեկան բիզնեսը՝ թերթը, որեւէ հերքման հավատացե՞լ են։ Աջ ու ձախ մինչ օրս բոլորին անվանարկում է, առանց դատավճիռ մեղադրում, մեկի ասածը դուր չի գալիս, որդիներին ու բարեկամներին կանչում են իրավապահները, որ «չափը ճանաչեն»։ Ու նա ասում է ինձ հավատացեք։ Ինչո՞ւ ինքը սուրբ է, Հռոմի պապն է, թե Հիսուսը, որ մարդիկ իրեն հավատան ու չկասկածեն, որ ինքը կարող է բիզնես ունենալ։

Հ.Գ. Նիկոլ Փաշինյանը արտակարգ դրությունը պահում է երկու իրար հետ չշաղկապված նպատակով՝ մեկը քաղաքական, մյուսը անձնական։ Առաջինն այն է, որ ընդդիմախոսները հավաքներ անելու հնարավորություն չունենան, նա դրանից ծայրահեղ է վախենում։ Դրա համար էլ ամեն ինչ բացել է, իսկ հավաքների ազատությունը սահմանափակած պահել։

Այսօրվա զավեշտալի հավաքական բերման ենթարկելու փաստը ձեզ օրինակ։ Երկրորդն այն է, որ...........օնլայն խաղատների եւ վիճակախաղերի բիզնեսը ծաղկի։ Երբ տեսնեք սթրեսի մեջ գտնվող, փակված ու փող չունեցող ժողովրդի հաշվին այս 2-3 ամիսների ընթացքում ինչ գերշահույթ են ունեցել օնլայն կազմակերպությունները աչքներիդ չեք հավատա։ Չզարմանաք, եթե այս գրառման տակ սովորականից ավելի շատ ֆեյքերի հրավառություն տեսնեք։ Բայց ամեն ինչ հերթով»։