Ուժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
ՌԴ-ն, կարծես, վերջնաժամկետ է սահմանել ՀՀ-ի համար՝ իր կողմից իջեցված հարցադրումների պատասխանը ստանալու համար, ինչից հետո շատ ավելի կոշտ է գործելու․ Աբրահամյան

Անտեսվում են զգուշացումները, որ երկրում միայն մեկ մարդու ինստիտուտը խիստ վտանգավոր է ու կասեցնում է բոլոր դրական զարգացումները. Էլինար Վարդանյան

«Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում ենք»։ Սրանք կառավարության նիստում վարչապետի խոսքերն են։ Սա ուղերձ է, որ ստանում է Հայաստանի հասարակությունը։

Ինքնին այս ձևակերպումն արդեն ճգնաժամ է։ Վարչապետն ըստ էության ընդունեց, որ ճիշտ չեն գնահատել վարակով պայմանավորված իրավիճակը, ռիսկերը, և 3 ամիս շարունակ ձեռնարկվող միջոցները եղել են անարդյունավետ։ Վարչապետը կարող էր սխալվել, կարող էին սխալվել նաև ոլորտի պատասխանատուները՝ անփորձության պատճառով։ Բայց ամենալուրջ սխալը փորձագիտական որոշակի շրջանակների խորհուրդները, առաջարկները չլսելն էր, չքննարկելը, հաշվի չառնելը։

Մի խումբ հանրային գործիչներ, աշխատանքի և կառավարման մեծ փորձ ունեցող անձինք հանդես էին եկել հրապարակային առաջարկներով, հիմքում ունենալով հենց այն մտահոգությունը, որ իրավիճակը բարդ է։ Ռացիոնալ առաջարկներ ներկայացրեցին նաև Հրանտ Բագրատյանը, Ավետիք Չալաբյանը, Երևանի գլխավոր ախտաբան Արմեն Մխիթարյանը, հայտնի բժիշկներ, ոլորտի մասնագետներ։ Առաջարկները ցուցադրաբար անտեսվեցին, արդյունքում մենք այսօր ունենք ավելի լուրջ իրավիճակ, քան պատկերացնում էինք՝ ավելի բարդանալու միտումներով։ Սա քաղաքական որոշման արդյունք էր, որով իշխանությունը միանձնյա ստանձնեց պատասխանավությունը՝ օրեցօր սրվող իրավիճակի համար։

Սա ամենևին միակ դեպքը չէ, երբ իշխատություններն անտեսում են նախազգուշացումներն ու մտահոգությունները.
• Նույնպիսին էր մոտեցումը նաև ժամանակին հնչեցված «Կանգ առ»-ի կոչին։ Կոչն անտեսվեց, և գործունեությունը շարունակվեցին նույն ոճով։
• Նույնն էր վերաբերմունքը արցախյան բանակցություններին խորությամբ տիրապետողների մտահոգություն-հորդորին՝ Արցախի բանակցությունները զրոյական կետից սկսելու և միջնորդներով ամրագրված արդյունքները վերելակային դիվանագիտությամբ փոխելու անթույլատրելիության մասին։

• Նույն վերաբերմունքն է այն զգուշացումներին, որ որևէ պարագայում չի կարելի սեփական քաղաքական շահերի համար անթաքույց օգտվել արատավոր որակներով դատաիրավական համակարգի ծառայություններից։

• Նախազգուշացումները, որ անթույլատրելի և վտանգավոր է Աննա Դանիբեկյանին, Արմեն Դանիելյանին, Մնացական Մարտիրոսյանին, Արտուշ Գաբրիելյանին և մյուսներին ճնշումների միջոցով քաղաքական շահեր հետապնդող որոշումներ պարտադրել, ևս անտեսվում են։

• Արհամարհվեցին մտահոգությունները, թե ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրենքի հնարավոր կիրառումը կոլապսային հետևանքներ կարող է ունենալ սեփականության, անշարժ գույքի շուկայի, ներդրումների, կապիտալի արտահոսքի, հասարակության չհիմնավորված սպասումների, հնարավոր վենդետաների առումով։

• Անտեսվում են զգուշացումները, որ երկրում միայն մեկ մարդու ինստիտուտը՝ մեկ դատավորի, մեկ դատախազի, մեկ քննիչի, մեկ պատգամավորի, մեկ մտածողի, մեկ կառավարչի-մի հոգով ամեն ինչ որոշելու և կառավարելու ինստիտուտը խիստ վտանգավոր է ու կասեցնում է բոլոր դրական զարգացումները։

Ցանկը մտահոգիչ է, կարելի է երկար շարունակել։ Սակայն առավել մտահոգիչ է, որ այս բոլոր ոլորտների վերաբերյալ վաղը, մյուս օրը իշխանությունները կարող են ասել՝ իրավիճակն ավելի լուրջ է, քան մենք պատկերացնում էինք։ Դրա հավանականությունն օրեցօր ավելի հստակ է ուրվագծվում։ Ամեն ինչ սկսել է շատ արագ զարգանալ։

Էլինար Վարդանյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»