Ողբերգական դեպք Ուկրաինայում․ տղամարդը որսորդական հրացանով կրակել է մարդկանց վրա․ կան զոհեր և վիրավորներ
Ուկրաինայում վիճաբանության ժամանակ տղամարդը որսորդական հրացանով կրակել է 8 մարդու վրա։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Նշվում է, որ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդիկ վիճել են, որից հետո որսորդը կրակել է 8 մարդու վրա, որոնցից 2-ը մահացել են, իսկ 6-ը վիրավորվել։
Վիրավորներից մեկին հաջողվել է դուրս փախչել, գնալ անտառ և զանգահարել ոստիկանություն։ Ոստիկանները կարողացել են ձերբակալել հանցագործին։ Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։