Ոստիկանները կանխել են Կողբավանում ապօրինի արդյունահանումը․ ՍՊԸ տնօրենը ձերբակալվել է (տեսանյութ)Հնարավորությունը լինի, նաև Ադրբեջանից գազ կառնենք, ամեն ինչ շատ լավ է. ՍիմոնյանՀայաստանից Ադրբեջան ալյումինե փայլաթիթեղ է արտահանվել
Կեղտոտ ջուր՝ Սեբաստիա 3/3Ա շենքում․ Բաբկեն Պիպոյանը տեսանյութեր է հրապարակել
Ուզբեկստանը հետաքրքրված է Նախիջևանով անցնող ճանապարհովԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «ԳԱՐԴԻԱՆ»-ի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»
Հասարակություն

Թորոսյանը հաստատեց Վանեցյանի ասածը. հայտնվել ենք կոլապսում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր Հանրային խորհրդի հեռավար քննարկման ժամանակ հրապարակել է այնպիսի ցուցանիշներ, որոնք վկայում են, որ Հայաստանում առողջապահական համակարգը քայլ առ քայլ գնում է դեպի կոլապսի, իսկ կոլապսի մեջ հայտնվում է ցանկացած բան, որը չունի կառավարում և դուրս է վերահսկողությունից։

Արսեն Թորոսյանն ասում է, որ հիմա մենք արդեն ունենք 350 վարակված բուժաշխատող, մահճակալային ֆոնդը պարզապես մեզ չի հերիքում, իսկ քանի որ վարակակիրների թիվն ավելանում է օր օրի հարյուրներով, ապա շուտով կորոնավիրուսակիրները կտեղավորվեն նաև այլ հիվանդանոցներում, ինչը լրջագույն ռիսկ է այդ հիվանդանոցներում բուժվող այլ պացիենտների համար։

Նախարարը մեզ ուղղակիորեն ձեռք է առնում, երբ, օրինակ, ծաղրում է այն, ինչը սպասվում է մեզ։ Խոսքը վերաբերում է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրենի թվիթերյան գրառմանը, ինչի բովանդակությունը ոչ միայն Թորոսյանը չհերքեց, այլև Հանրային խորհրդի անդամների հետ քննարկման ժամանակ հաստատեց։ 

Թորոսյանը մեզ պատրաստում է Իտալիայի կամ Իսպանիայի օրինակին՝ նման բան ասելուց առաջ մոռանալով, որ եթե Իտալիայի առողջապահության նախարարի ուսերին դրված է 60 միլիոն բնակչի անվտանգ կյանքի պատասխանատվությունը, ապա իր դեպքում խոսքը 3 միլիոն մարդու մասին է։

Առողջապահության ոլորտի թիվ 1 պատասխանատուն այսօր ինքն իր խոսքով ապացուցեց, որ ճիշտ էին այն բժիշկները, որոնք հայտարարում էին, որ կյանքում գոնե մեկ հիվանդի չբուժած մարդը չի կարող նման կարևորագույն ոլորտի պատասխանատվություն ստանձնել ու ճգնաժամի պահին «վարի է տալու» բոլորիս։

Թորոսյանն ինքն է խոստովանում, որ տապալել է կորոնավիրուսի դեմ պայքարը, որ Հայաստանում, ի տարբերություն աշխարհի այլ երկրների, հիվանդներին հիվանդանոցներում տեղավորելու հնավորություն այլևս չենք ունենալու ու փոխանակ պատասխանատվության կանչվի՝ լայվերից չի իջնում անգործության մատնվածի պես։

Նախարարի մոտ քար անտարբերություն է նաև իր հասցեին հնչող մյուս քննադատությունների հետ կապված. նա թքած ունի այն բանի վրա, որ իրեն կասկածում են ԱՀԿ գործակալ լինելու կամ գրանտակերությամբ զբաղվելու մեջ։

Թորոսյանն այս հարցում որոշել է երկրորդել ծխախոտային սկանդալից կարկամած իշխանությանն ու չհերքել։

Թե ուր է տանում մեզ այս քար անտարբերությունն ու պրոֆեսիոնալիզմի բացակայությունը, երկար մտածել պետք չէ. տանում է ուղիղ կործանում, բազմաթիվ մահերի ու տնտեսական աղետի։

NEWSPRESS.am