Նյու-Յորքում մարդկանց կթույլատրեն հավաքվել մինչև 10 հոգով
ԱՄՆ-ի Նյու-Յորք քաղաքի ղեկավարությունը սկսել է թուլացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները։ Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Քաղաքի ղեկավարությունը կթույլատրի մինչև 10 մարդու հավաքվել մեկ վայրում։ Այժմ կարող են մարդիկ ծննդյան օրեր ու տոներ նշել, սակայն 10 հոգուց ոչ ավելի։
Պետք է պահել սոցիալական հեռավորությունն անվտանգության կանոնները։ Ընդգծենք, որ ԱՄՆ-ում այս պահին կա 1,6 միլիոն վարակակիր։