Հնդկաստանում ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են իրենց նորածին երեխային
Հնդկաստանի Գունդջարատ նահանգում ծնողները սխալմամբ ողջ-ողջ թաղել են իրենց նորածին երեխային։ Այս մասին տեղեկանում ենք The Indian Express-ից։ Աղջկան հաջորդ օրը գտել է անցորդը։ Նա կանչել հարևաններին, ովքեր օգնել են փորել հողը և նրան տեղափոխել հիվանդանոց։
Բժիշկները ճանաչել են երեխային, ովքեր երեխայի ծնունդը ընդունել էին օրեր առաջ։ Աղջիկը ծնվել էր ժամանակից 2,5 ամիս շուտ։ Ծնողների խոսքերով տուն վերադարձի ճանապարհին աղջնակը դադարել է շարժվել և ամուսինները որոշել են թաղել նրան։
Ողջ մնացած աղջկան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ 30 ժամ հետո նա մահացել է։