ԱՄՆ-ն փորձելու է «մինչև վերջ ճնշել» Իրանին․ Արտակ ԶաքարյանԱրցախցիների խնդիրների մասին նամակները ներկայացրել ենք ԱԺ, սպասում ենք 3 խմբակցությունների արձագանքին. Իսրայելյան (տեսանյութ)Առանձնապես խոշոր չափերով համակարգչային հափշտակության և փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է՝ 1 անձի մասով
Ինչո՞ւ են «ԳԱՐԴԻԱՆ»-ի մրցակից պահնորդներին զենքի քննությունից «աջ ու ձախ կտրում». ի՞նչ կապ ունի այդ ամենի հետ Կարեն Խաչատրյանը
Երևանը պետք է ընտրություն կատարի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Պեսկով
Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս. Արման ԹաթոյանԾառուկյանի նկատմամբ կատաղի ճնշումները շարունակվում ենՓաշինյանը հանդիպել է ԱՄՆ առևտրի պալատի ներկայացուցիչների հետ (տեսանյութ)Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»
Վազող տողեր

ԵՀՄՖ նախագահն՝ ընդդեմ Սլովակիայում Թուրքիայի դեսպանի և ԱԳՆ-ի

Ինչպես նշել էինք մեր նախորդ հրապարակման մեջ, սլովակյան "Pravdina Historia" հանրահայտ ամսագրի փետրվարյան համարի գլխավոր խորագրում անդրադարձ կատարված Հայոց ցեղասպանության մասին նյութին արձագանքել էր Սլովակիայում Թուրքիայի դեսպանը, որի նամակի հայերեն թարգմանությունը կներկայացնենք ստորև։

Հիշեցնենք, որ ԵՀՄՖ նախագահ դոկտոր Աշոտ Գրիգորյանի հսկայական ու անմիջական ջանքերով 2004թ․ նոյեմբերի 30-ին Սլովակիայի Ազգային խորհուրդն ընդունեց Հայոց ցեղասպանության բանաձևը, որից հինգ տարի անց՝ 2009թ.-ի սեպտեմբերի 1-ին, Սլովակիայում ընդունվեց օրենք, որով քրեական պատասխանատվություն է սահմանված Հայոց ցեղասպանության ժխտման համար։

Ըստ Սլովակիայի քրեական օրենսգրքի հավելվածում տեղ գտած 424ա) հոդվածի՝ ովքեր միտումնավոր կհերքեին Հայոց ցեղասպանության փաստը, կդատապարվեին 5 տարվա, իսկ անգիտակցաբար փաստը հերքողները` 3 տարվա ազատազրկման։ 2016թ․ նոյեմբերի 11-ի՝ Սլովակիայի քրեական օրենսգրքում կատարված փոփոխությամբ՝ 422դ) հոդվածով Հայոց ցեղասպանությունը և Հոլոքոստը դրվել են նույն հարթության վրա։ Օրենսգրքում տեքստը վերաձևակերպվել է այսպես․ «Հավասարապես (հեղ․՝ նկատի ունի Հոլոքոստի հետ միասին) դատապարտվում է անձը, որը հրապարակայնորեն կժխտի, կասկածի տակ կառնի, կսատարի, կոպտորեն կթեթևացնի կամ կների կատարված ցեղասպանությունը, խաղաղության դեմ չարագործությունները, մարդկության դեմ հանցանքը կամ ռազմական չարագործությունները, որի արդյունքում կխրախուսվի ուժի գործադրում կամ ատելություն մարդկանց խմբի կամ այդ խմբի անդամների նկատմամբ և այլն, որն ընդունված է Սլովակիայի Հանրապետության կամ սլովակյան դատարանի կողմից՝ դատապարտվում է ազատազրկմամբ 6 ամսից մինչև 3 տարի ժամկետով»։

Հիմք ընդունելով Սլովակիայի քրեական օրենսգրքում տեղ գտած համապատասխան հոդվածը՝ ԵՀՄՖ նախագահը պատրաստվում է պահանջել՝ քրեական պատասխանատվության ենթարկել Սլովակիայում Թուրքիայի դեսպանին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու փաստով։ Սակայն հաշվի առնելով դեսպանի դիվանագիտական անձեռնմխելիության փաստը, որով վերջինս կխուսափի քրեական պատասխանատվությունից՝ ԵՀՄՖ նախագահությունը կդիմի Սլովակիայի կառավարությանը՝ դեսպան տիկին Ասլիգյուլ Ուղդյուլին երկրում հայտարարել persona non grata։

Թուրքիան ունի փրկության մի միջոց՝ ետ կանչել իր դեսպանին, որն էլ կնշանակի սլովակ-թուրքական հարաբերությունների խիստ խաթարում։

Ինչպես տեսնում ենք, Սլովակիայում նախատեսվում է քրեական պատասխանատվություն այն անձանց նկատմամբ, ովքեր կփորձեն ներել ցեղասպանությունը։ Եվ եթե հայ այնպիսի «ազգադավներ», որպիսիք են Արսեն Խառատյանը և նրա նմանները, համարձակվեն Սլովակիայում հայտարարել, որ ներում են թուրքերին 1915 թվականին կատարված Մեծ եղեռնի համար՝ վայրկենապես կդատապարտվեն 6ամսից մինչև 3 տարվա ազատազրկման։ Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է լռում հայկական արդարադատությունը Արսեն Խառատյանի և նրա նմանների նկատմամբ։

***

Ներկայացնում ենք Սլովակիայում Թուրքիայի դեսպանի վերոնշյալ նամակի հայերեն թարգմանությունը։

Թուրքիայի Հանրապետության դեսպանատուն,
Դեսպան
Բրատիսլավա/Սլովակիա
No.: 2020/17956099/31320189 Բրատիսլավա, 20-ը մայիսի, 2020 թ.

Հարգելի տկն. Բելեսովա,

Ես սարսափով ընթերցեցի «Պրավդիվա Հիստորիա» (Pravdiva Historia) ամսագրի 2020 ապրիլ-մայիս ամիսների համարում հրատարակված «Հայոց ցեղասպանություն Մեկուկես միլիոն սպանված մարդիկ» («Armenska Genocida/Jeden a pol milliona utrapenych ludi») վերնագրով Ձեր հոդվածը: Սարսափով, քանզի այդ հոդվածում բացակայում էր որևէ հղում, սկզբնաղբյուր կամ գիտական ուսումնասիրություն՝ ապացուցելու համար հոդվածի փաստարկները, ինչն այն դարձնում է անհիմն, առանց պատմական, իրավական կամ մտավոր արժեքի: Նախ և ամենից առաջ, վերնագիրը ներկայացնում է որոշ շրջանակների մոլորեցնող նեղ պատմություն՝ նպատակ ունենալով աղավաղել պատմական փաստերն իրենց հետապնդող քարոզչությունը սերմանելու միջոցով:

«Ցեղասպանությունը» շատ հստակորեն նկարագրված իրավական հասկացություն է: Այն վերաբերում է հստակ սահմանված պատիժներին, որոնք կարող են հաստատվել միայն իրավասու դատարանի կողմից, ինչպես սահմանված է 1948 թ. ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիայով: Կոնկրետ ապացույցների գոյությունը, համապատասխան դատարանի վճիռը կամ ոչնչացնելու մտադրությունը ցեղասպանության հանցագործության նախադրյալներից են:

Այսպիսով, սահմանելով 1915 թ. իրադարձությունները որպես ցեղասպանություն՝ հակասում է օրենքին, քանի որ 1915 թ. վերաբերյալ ոչ մի նման դատավճիռ չկա:
Այնուամենայնիվ, Առաջին Աշխարհամարտի ողբերգական հետևանքները, չնայած դարավոր խաղաղ համակեցությանը, դեռևս արդիական են այսօր՝ որպես թուրքերի և հայերի միջև հակասությունների առարկա:

Մեծապես խաղաղ և ներդաշնակ համակեցության հարյուրավոր տարիներ անց ինչու՞ տեղի ունեցավ նման տեղահանություն՝ որպես Առաջին Աշխարհամարտի անհամար ողբերգություններից մեկը: Համեմատելով անզեն և չպատերազմող հրեաների Հոլոքոստը և հայերի տեղահանությունը պատերազմական գոտում, որը բաղկացած էր զինված գրոհայիններից, որոնք ոտնձգություններ էին կատարում հակառակորդի թիկունքում և ռուսական ուժերի կողքին, անկեղծ ծիծաղելի է: Մինչ Նյուրնբերգյան դատավարությունը փաստված է հրեաների ոչնչացման մասին հազարավոր հրամանագրերով, չի հայտնաբերվել Օսմանյան կայսրության գեթ մեկ հրամանագիր, որ կփաստեր հայերի դեմ նմանատիպ ծրագիրը: Ավելին՝ ցեղասպանությունը սահմանելիս կարևորը զոհերի քանակը կամ հետապնդումների դաժանությունը չէ, այլ՝ որևէ խմբի ոչնչացնելու մտադրությունը: Իր հարյուրավոր տարիների պատմության ընթացքում Օսմանյան կայսրությունը ցեղապանության անգամ մեկ արձանագրություն չունի: Այցելելով Եվրոպայի տարբեր անկյուններում գտնվող համակենտրոնացման ճամբարներ՝ Դուք կարող եք հեշտությամբ տեսնել այդ մտադրությունը, թե ինչպես համակարգված և կանխամտածված կերպով Հոլոքոստի համար ենթակառուցվածքները նախագծվել ու կառուցվել են:

Այսօր 1915 թ. դեպքերը պետք է ընկալվեն ամբողջապես, որպեսզի կորսված կյանքերի հիշատակը պատշաճ կերպով հարգվի: Թուրքիան որևէ կերպ մտադիր չէ ջնջելու 1915 թ. իրադարձությունների հիշողությունները: Մենք հարգում ենք և հիշում Առաջին Աշխարհամարտի ժամանակ իրենց կյանքը կորցրած հայերին և ցավակցում նրանց ժառանգներին: Մենք այն համարում ենք որպես պատմական և մարդկային պարտք՝ պահպանելու օսմանյան հայերի հիշատակն ու հայկական մշակութային ժառանգությունը: Թուրքիայի Հանրապետության նախագահ Նորին Գերազանցություն պրն. Ռեջեփ Թայիբ Էրդողանի 2020 թ. ապրիլի 24-ով թվագրված վերջին նամակում, որը հասցեագրված էր Թուրքիայի հայոց պատրիարք, պատվելի Սահակ Մաշալյանին, ընդգծված էր ցավակցությունն այն բոլոր մարդկանց հանդեպ, ովքեր իրենց սիրելիներին կորցրել են այդ ժամանակաշրջանում. «Ես հարգանքով եմ հիշում օսմանյան հայերին, ովքեր իրենց կյանքը կորցրին Առաջին Աշխարհամարտի ծանր պայմաններում, որը աշխարհի ժողովուրդներին տառապանքներ է պատճառել, և իմ անկեղծ ցավակցություններն եմ հայտնում նրանց թոռներին: Այս առթիվ ես մաղթում եմ Ալլահի ողորմածությունը օսմանյան բոլոր քաղաքացիներին, ովքեր մահացել են այդ ցավալի ժամանակաշրջանում (ամբողջական տեքստի համար խնդրեմ այցելել այստեղ

Այս նույն կառուցողական վերաբերմունքն է եղել 2005 թ. Հայաստանին Թուրքիայի կողմից արված առաջարկի հիմնապատճառը՝ ստեղծել միացյալ հանձնաժողով, որը բաղկացած կլիներ երկու կողմերի պատմաբաններից և փորձագետներից, ինչպես նաև երրորդ երկրներից՝ համատեղ ուսումնասիրելու 1915 թ. իրադարձությունները Թուրքիայի, Հայաստանի և բոլոր երրորդ համապատասխան երկրների արխիվներում: Ես չեմ լսել կամ կարդացել որևէ դրական պատասխան հայկական կողմից: Մեր ընդհանուր անցյալի համար շատ վտանգավոր է կեղծել պատմությունը: Հոդվածները, լինեն գիտական, թե ոչ, անաչառ կերպով տեղեկատվությամբ կիսվելու, ամուր գիտելիք և վերլուծություն ստեղծելու համար են: Ձեր դերն ու պարտականությունը շատ կարևոր է հասարակությանը տեղեկացնելու համար: Այս ասելով՝ ես վստահ եմ, որ Ձեր հոդվածը, ցավոք, սոսկ քարոզչություն է և շատ հեռու է անաչառ լինելուց վերոհիշյալ պատճառներով և այլ փաստերով, որոնք ժամավաճառություն կլինեն այստեղ նշել: Ես նաև վստահ եմ, որ Ձեր հոդվածը հարգանք չի տածում թուրքական տեսակետների հանդեպ, այն Ձեր ընթերցողներին հնարավորություն չի ընձեռում անաչառ կերպով իմանալ 1915 թ. դեպքերի մասին՝ լսելով պատմության երկու կողմերին: Ես նաև պետք է ափսոսանք հայտնեմ, որ Ձեր հոդվածում որևէ հիշատակություն չկար օսմանյան մուսուլմանների տառապանքների և կորսված կյանքերի մասին Առաջին Աշխարհամարտի ջարդերի խռովահույզ ժամանակաշրջանի ընթացքում:

Անհրաժեշտություն է պատմության հայեցակարգային և խորը տեսությունը՝ հասկանալու համար, թե ինչ է իրականում տեղի ունեցել 1915 թ.: Ավելին՝ Դուք կարիք ունեք միջազգային օրենքի խորը փորձագիտության՝ տարբերելու համար, թե ինչը կարող է կոչվել «ցեղասպանություն» և ինչը՝ ոչ: Ես հուսով եմ, որ Դուք անձամբ մի քանի քայլ կկատարեք՝ ավելի խորն ուսումնասիրելու և հաշվի առնելու այս խնդրի այլ մոտեցումները, առնվազն կարդալով և փորձելով հասկանալ տարբեր տեսակետներ նույն անհիմն պնդումների «պատճենում-տեղադրում»-ը կրկնելու փոխարեն: Վերջին, բայց ոչ սակավ կարևոր մեկ բան ևս. թույլ տվեք ինձ վերստին կրկնել, որ 1915 թ. դեպքերի միակողմանի հայկական պատմությունը ոչ ոքի համար որևէ դրական արդյունք չի բերելու:

Հասարակություններում խաղաղ, առողջ և կայուն հարաբերություններ կերտելու համար մենք կարիք ունենք ավելի շատ իմաստության, անաչառության, կարեկցանքի և կառուցողական մոտեցման: Մենք պետք է լսենք միմյանց: Հուսով եմ, որ Դուք իմ նամակը կհրապարակեք Ձեր ամսագրում՝ ի ցույց դնելով Ձեր ամսագրի անաչառությունը Ձեր ընթերցողի նկատմամբ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ Ձեր մտածողության մեջ նոր տեսանկյուն առաջարկածլինեմ:

Հավատարմորեն Ձեր՝

Ասլիգյուլ Ուղդյուլ

«Պրավդիվա Հիստորիա»-ի խմբագիր
Տիկին Միրոսլավա Բելեսովային
Բրատիսլավա