Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ»Սահմանադրական մեծամասնության բացակայությունը ՔՊ-ում ուրախությամբ են ընդունել. «Հրապարակ»Բոլոր խնդիրների վերաբերյալ շարունակելու ենք բարձրաձայնել և պահանջել դրանց ամբողջական ուսումնասիրությունն ու շտկումը․ ՏոնոյանՀամար մեկ է տրվել». «Հրապարակ»Գաբրիել Չեմբերջյանը դատի է տվել ԱՄԻՕ բանկին. 288 մլն դրամի փոխանցման օրինականության հետքերով. «Ժողովուրդ»Հետընտրական ի՞նչ ընթացակարգեր են նախատեսված. «Փաստ»ԲՀԿ-ն կանգնել է ՔՊ-ի կոկորդում. «Հրապարակ»Դեռ ոչինչ վերջնական որոշված չէ. «Փաստ»ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ինՌեալը ՈւԵՖԱ-ից պահանջել է Բարսելոնային զրկել տիտղոսներից և հեռացնել եվրագավաթներիցՀԱՊԿ–ում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության արդիական հարցերըԲՀԿ-ն հայտարարում է՝ արձանագրված բացթողումները ազդել են ընտրությունների արդյունքների վրաԱրտակարգ դեպք՝ Երևանում․ Բուզանդում հաստաբուն ծառը արմատից պոկվել է24 ժամ ջուր չի լինիԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարում է արտահերթ անձնագրավորման գրանցման մասին922 տնային կալանքի տակ գտնվող անձից 398-ը մասնակցել է ընտրություններինԵվրասիական տնտեսական միությունը պատրաստվում է նվազեցնել ռոումինգի ծախսերըԻրանի ԱԳ նախարարը հայերեն ուղերձով շնորհավորել է ՓաշինյանինԻրանը հանել է օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումներըԵՄ-ն շարունակելու է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ. Կոշտայի հայտարարությունըԺողովուրդը վերահաստատել է վստահությունը Փաշինյանի կառավարության նկատմամբ․ Իրանի նախագահԷրդողանը փակ ձևաչափով ընդունել է հայոց պատրիարք Սահակ ՄաշալյանինՊետք չէ ինձ ներել, քանի որ ես լավ գիտեմ իմ պարտականությունները. ՄելիքյանԱդրբեջանի «բացահայտումը» և Օձասարի արձանագրության պատմական իրականությունըԵԱՏՄ-ում պարենային ինքնաբավության մակարդակը հասել է 94 տոկոսի. Ալեքսեյ ՕվերչուկՍպերցյանը ՌՊԼ-ում բացարձակ առաջատար է դարձել կարևոր ցուցանիշովԱլեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի ԵվրոպաԲաքուն անհանգստացած է՝ ՔՊ-ն Հայաստանի սահմանադրությունը չի կարող փոխել. Վարդան ՈսկանյանԻսրայելը և Իրանը պետք է անհապաղ դադարեցնեն կրակը. ԹրամփԵրևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին
Վազող տողեր

Ճշմարտությունը պետք է ասվի. Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստեղծված այս իրավիճակում անգամ` հայ հասարակության մեջ կան հսկայական խմբեր, որոնք դեռևս չեն հավատում, որ վիրուսը կա, կամ պնդում են, որ այն չափազանցված է: Ապատեղեկատվության և տգիտության վերջին վտանգավոր դրսևորումն այն հավատալիքն է, թե իբր դիմակները վնասում են կրողին և ամենատարբեր հիվանդություններ առաջացնում:

Իսկ դա նշանակում է, որ այդպիսի թեզերի հավատացող կամ տարածող մարդիկ վտանգում են ոչ միայն իրենց կյանքը, այլև սեփական մոտեցման արդյունքում դրսևորում են վարքագիծ, որ վտանգում է այլոց և ընդհանրապես հասարակական անվտանգությունն ու առողջությունը:

Այսպիսով հանրայնորեն հայտնվող նման կարծիքները ոչ թե խոսքի ազատության բաղադրիչ են, այլ` ազգային անվտանգության սպառնալիք և տգիտության ու հիմարության զանգվածային քարոզ:

Նորմալ հասարակություններում այդպիսի խայտառակ մակարդակի դրսևորումներ` այդպիսի ծավալներով չկան: Իսկ պետական հարթակները իրենց բարձրորակ տեղեկատվությամբ և ապատեղեկատվությունը հերքելով կրթական ցենզ են ապահովել իրենց անդամների համար: Հայաստանում պետության այդ ֆունկցիան նույնպես լքվել է կառավարության կողմից: Պարետատունը, կառավարությունը և կառավարության ղեկավարը որևէ կերպ հետևողական և ծրագրված, բարձրորակ տեղեկատվական արշավ չեն վարում: Արդյունքում հրապարակում մնում են հանրային մի ահռելի խումբ մարդիկ, որոնց մի մասը ինքն է դավադրապաշտական անհեթեթություններ տարածում, կամ մեկ այլ խումբ, որ տեսնելով հասարակական դավադրապաշտական ալիքը` չուզենալով կորցնել լսարան կամ ապահովագրելով իրենց պատասխան հարվածներից` լռում են: Եվ` մի փոքրիկ խումբ, որ խոսում է, պայքարում և չի վախենում քարկոծվելուց:

Առաջին իսկ օրերից սկսած ես ահազանգ եմ հնչեցրել այս խնդրի վերաբերյալ: Ի պատասխան` հնչել են հարյուրավոր հայհոյանքներ, վիրավորանքներ, հիասթափության մասին հայտարարություններ: Դա ինձ չի վախեցրել, չի մտահոգել և չի կասեցրել:

Ճշմարտությունը պետք է ասվի, խավարամտությունը չպետք է հաղթանակի: Եվ այդ պայքարում վճարվելիք գինն ինձ չի վախեցնում:

Կոչ եմ անում հանրային իմ այն գործընկերներին, որոնք կոնֆորմիզմով կամ զգուշավորությամբ լռում են` վերջապես խոսել: Անմեղսունակ կառավարությամբ և երեսուն տարի դեգրադացված ու ապակրթված հասարակությամբ մենք ամեն օր ականատես ենք լինելու ավելի ու ավելի մեծաթիվ մահերի:

Խոսե'ք, փորձե'ք կանգնեցնել միջնադարյան խավարամտության այս ալիքը: Մարդկանց կյանքերն ու հասարակական անվտանգությունը բարձր դասեք սեփական հանրային վարկանիշից: Ձեր լռությամբ դուք դիտորդ եք դառնում տգիտությամբ կատարվող զանգվածային սպանդի, որի դեմ պայքարողների ուժերը ցավոք սահմանափակ են, իսկ ռեսուրսները` ոչ անսպառ»: