Ավտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել էՏարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Քաղաքականություն

Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում զենքի վաճառքի մասին տեղեկությունը․ Մ․ Սուքիասյան

Միքայել Մինասյանի 7-րդ տեսաուղերձը հակասական տպավորություն է թողել։ Մտահոգություն, չհավատալու ցանկություն, տագնապ՝ հնարավոր սխալ արձագանքի բովանդակությամբ։

Կա անկեղծ ցանկություն, որ հնչեցվածը իրականություն չլինի, կա հակվածություն՝ չհավատալու բերված պնդումներին։ Եվ դա պայմանավորված է թեմայի` չափից դուրս զգայուն և վտանգավոր լինելով։

Հաշվի առնելով, որ բարձրացված հարցերն առնչվում են ազգային անվտանգությանը, թերևս միակ ճիշտ արձագանքը կլիներ ժամեր անց պաշտոնական փաստակված հերքումը։ Ցավոք, դա չեղավ։

Փոխարենը տեղի ունեցավ այն, ինչից ամեն կերպ պետք էր խուսափել՝ վարչապետի ընտանիքի անդամը կարդաց իր համար նախապատրաստած տեքստը։ Սա վատ ավանդույթ է, որովհետև այն ցանկացած լուրջ թեմա աններելիորեն կենցաղայնացնելու ներուժ ունի, և այս ժանրը պետք է մեկընդմիշտ դադարեցնել. այն մի կողմ է դնում պետության գաղափարը։ Ընտանիքի անդամի ելույթից ծագում է մեկ 2 պարզ հարց.

Ա/ Որտեղի՞ց նա գիտե այն, ինչի մասին խոսում է։ Նրա կարգավիճակը որևէ կերպ թույլ չի տալիս տեղյակ լինել պետական նման գաղտնիքներին կամ քրեական գործերի նյութերին։

Բ/ Ինչո՞ւ իշխանությունը պաշտոնական խողովակներով չի արձագանքում և չի հերքում շաբաթ երեկոյան հնչեցվածը։ Մի բան, որ դիտել են բոլորը։

Նման իրավիճակում հաջորդ տրամաբանական քայլը պետք է անի խորհրդարանական ընդդիմությունը, խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները. ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու հնչեցված փաստերը։

Հանձնաժողովի քննության առարկա պետք է դառնա ոչ միայն տեսաուղերձում հնչեցվածը, այլև վերջին փուլում (կամ` ցանկացած այլ փուլում) զենքի ձեռքբերման հետ կապված գործարքները։ Այստեղ հնի և նորի բաժանում չի կարող լինել. այստեղ կա մեկ թեմա՝ ազգային անվտանգություն։

Եթե կա ձեռքբերված անորակ զենք, ապա պետք է լինի հստակ պատասխանատվություն։ Վարչապետ Փաշինյանը իր 100 փաստերը ներկայացնելիս հայտարարել է, որ «կառավարությունը այլևս փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, և ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության է, կամ՝ չօգտագործված»։ Ընդամենը պետք է ստուգել՝ վարչապետի ասածները ամբողջովին համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞ ոչ։

Հանձնաժողովի ստեղծումից խուսափելն անշահեկան է բոլորի համար։ Դրանով վերջ կդրվի անվտանգության թեմաները բաց ու ոչ պրոֆեսիոնալ ձևով քննարկելու ժանրին։ Չի բացառվում, որ Հ. Հակոբյանին փորձեն միանալ այլ իմքայլականներ և անփորձությունից ավելի մեծ վնաս պատճառեն պետությանը։ Անլուրջ է՝ այս թեմաների շուրջ խոսել «ընտանեկան» միջավայրում՝ տեսանյութ նկարելով կառավարական ամառանոցների շրջակայքը խիստ հիշեցնող տարածքում և այլն։

Լուրջ թեմաները պահանջում են լուրջ ուսումնասիրություն, լուրջ հարցադրումները պահանջում են լուրջ հետևանքներ։ Եթե կա ապրիլյան հանձնաժողով, ապա այս հարցով չստեղծելը կլինի փախուստ իրականությունից։

Մարինե Սուքիասյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»