«Տո տղա՜, «իշխող թիմ»-ը ո՞րս ա, դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ». Պետրոսյանը՝ իմքայլականին
Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, ով նիստերին հետևում է իր աշխատասենյակից, ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հետևում եմ ԱԺ նիստին, ու ...
Ու կարեկցում եմ մեր ժողովրդին...
Սուտը մեր իշխանության համար դարձել է օդի նման բան. Մի րոպե առանց ստի չեն դիմանում: Մի 20 հոգի պարտադիր գրանցվում են, որ հակադարձեն ընդդիմադիր կարծիքին, ու ասածներն էլ մենակ մի բան ա, թե ընդդիմությունը պոպուլիզմով ա զբաղվում:
Ժողովուրդ, հասկանում ե՞ք, բռնապետությունն այլ կերպ չի լինում...
Սաղ ժողովրդին մատնել են սովի ու անգործության, հլը ընդդիմությունն ա մեղավո՞ր...
Մեկն էլ (Արթուր Հովհաննիսյան, ով իբր «ուժեղ» մեջք ունի) իր՝ թղթից ընթերցվող բառակույտում օգտագործեց «իշխող թիմ» արտահայտությունը:
Դուք հասկանում ե՞ք ուր ա հասել ոմանց ինքնավստահությունը: Տո տղա՜, իշխող թիմը ո՞րս ա, կամ դու ընդհանրապես ի՞նչ կապ ունես իշխելու հետ, կյանքում մեկին իշխած կա՞ս...
Ընդդիմության նկատմամբ նման թշնամանք երբևէ չի եղել:
Ավելին չեմ ասում, աղն ա կերել մատաղը...»: