Լատվիան վերացնում է արտակարգ դրությունը
Հունիսի 9-ից Լատվիայում կվերացվի արտակարգ դրությունը, որը ուժի մեջ էր մտցվել երկրում կորոնավիրուսի վարակի ի հայտ գալուց հետո։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ավելի ուշ հայտնի կդառնան այն սահմանափակումների ցանկը, որոնք կմնան։
Ընդգծենք, որ Լատվիայում արտակարգ դրություն սահմանվեց մատի 17-ից։ Երկիրը քննարկում է նաև իր երկիր զբոսաշրջիկներ ընդունելու հարցը։