Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում, պարզապես մի՛ արա. Վանեցյանը՝ Փաշինյանին
«Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում սկսված «արշավին»:
«Այս ֆոտոարշավը ծայրաստիճան փնթի ու անտաղանդ է արվում: Պետությունը ծաղրուծանակի առարկա դարձնելը մեղք է: Մի´ արա, պարզապես մի´ արա»,-գրել է Արթուր Վանեցյանը: