Սա իմ պահանջն է ոստիկանությունից. Փաշինյանի անդրադարձը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, ըստ երևույթին, անդրադարձել է այսօր համացանցում տարածված տեսանյութին, որտեղ ոստիկանները դիմակ չդնելու համար ուժ են կիրառում քաղաքացու նկատմամբ։
Նա, մասնավորապես, գրել է.
«Սիրելի հայրենակիցներ.
Ոստիկանությունը ուժային կառույց է, եւ սահմանված կանոնների նկատմամբ բացահայտ արհամարհանք ցույց տվողների նկատմամբ, օրենքով սահմանված կարգով կարող է եւ պե՛տք է ուժ կիրառի:
Սա իմ պահանջն է ոստիկանությունից սա նաեւ հանրության պահանջն է ոստիկանությունից»։