1 օրում ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվել է 21 հազար մարդ
ԱՄՆ-ում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 21 հազար նոր դեպք։ Մահացել է 1000 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Այսպիսով ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 1,8 միլիոն դեպք, որոնցից 109 հազարը մահացել են։ Բուժվել է ընդամենը 485 հազար մարդ։ Աշխարհում վարակակիրների թիվը հասնում է 6 միլիոն 650 հազարի։
Մահացել է 391 հազար մարդ։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսով վարակի առաջին դեպքը գրանցվեց 2019 թվականի դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։