Սիրիայում մեքենայի վրա հարձակման հետևանքով մահացել և վիրավորվել են թուրք զինվորականներ
Սիրիայի Իդլիբ բնակավայրում բժշկական մեքենայի վրա հարձակման հետևանքով մահացել է 1 թուրք զինվորական և 2-ը վիրավորվել են։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Դեռևս հայտնի չէ, թե ովքե՞ր են կանգնած հարձակման թիկունքում։ Սիրիայի Իդլիբ բնակավայրում համեմատաբար անդորր է, մնչ աշխարհում մոլեգնում է կորոնավիրուսի պանդեմիան։
Ընդգծենք նաև, որ Սիրիայից հեռացած բնակիչները վերջին ամիսներին վերադառնում են իրենց բնակավայրեր։