Բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք. Արտակ Դավթյանի պարզաբանումը` կապված իր որդու հարսանիքի հետ (տեսանյութ)
Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի պարզաբանումը լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվության մասին՝ կապված իր որդու հարսանյաց արարողության հետ:
«Օրենքի առաջ բոլորն են հավասար, և եթե ես որևէ խախտում եմ արել, կկրեմ դրանից բխող պատասխանատվությունը: Իհարկե, ըստ իս, խախտում չի եղել, բայց թող դա պարզեն համապատասխան մարմինները:
Պարզապես ուզում եմ հիշեցնել՝ բոլորն ունեն անձնական կյանքի իրավունք: Հորդորում եմ որոշ մարդկանց, լրատվամիջոցների չմտնել իմ և իմ ընտանիքի անձնական տարածք և փորձ չանել ինձ ներառել քաղաքական խաղերի մեջ»:
Հիշեցնենք, որ Hraparak.am֊ի տեղեկություններով, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանն է որոշել արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակները եղել են Գայանե Եկեղեցում, իսկ Բագրեւանդի առանձնատանը խնջույք է տեղի ունեցել: