Ղազախստանում զորավարժության ժամանակ զոհվել է 9 զինծառայող. կան անհետ կորածներՀայաստանի և Բենինի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագրի պահանջից ազատման մասին համաձայնագիր է ստորագրվել
Նյու Յորքում կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մասուդ Փեզեշքիանի հետ
ԵՄ խորհուրդը հավանություն է տվել Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացմանըՋրամատակարարման ժամանակացույցի խախտում Երևանում, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերումԿա պայմանավորվածություն, որ Փաշինյանի՝ Մոսկվա այցը տեղի կունենա մոտ ապագայում․ ՊեսկովՊապիկյանը պահանջել է պահպանել զինվորական կարգապահությունը և աչքի ընկնել օրինակելի ծառայությամբ
Ադրբեջանը Հայաստանի գյուղերում ուսումնասիրություն է իրականացրել, որում Արարատի Նորամարգ գյուղը ներկայացվում է իբրև ադրբեջանական տարածք
Միրզոյանն ու Բայրամովը, որպես բանախոս, մասնակցել են «Խաղաղության հեռանկարները․ ԹՐԻՓՓ-ի և Թրանս-Կասպյան երթուղու իրականացում» խորագրով քննարկմանը
Նյու Յորքում Փաշինյանն ուսանողներին է ներկայացրել Իրական Հայաստանի գաղափարախոսությունը և դրա սկզբունքներըՆորքի (Գետառի) պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպները ապամոնտաժվել ենՊեկինն ու Վաշինգտոնը պետք է լինեն գործընկերներ, ոչ թե հակառակորդներ. Սի ԾինփինԱվանեսյանն անդրադարձել է համավարակների կանխարգելման, պատրաստվածության և արձագանքման ուղղությամբ երկրների ներդրումներին
Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողները 87 մլն դրամ պարգևատրում կստանան
Ժաննա Անդրեասյանն այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր Լոռու մարզում 2,5-ամյա երեխան 2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոցՄենք Հայաստանն ավելի ենք մոտեցնում ԵՄ-ին՝ միաժամանակ աշխատելով խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի ուղղությամբ. ֆոն դեր Լայեն
Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել
TRIPP-ը նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանային կապերի և տնտեսական զարգացման համար. Ջեյհուն ԲայրամովԸնդդիմությունը ոչ թե պետք է զարգացնի «դուք ունեք ընդամենը 49 տոկոս» իռացիոնալ թեզը, այլ՝ ուրիշ գործող բանաձևեր․ Վահե ՀովհաննիսյանՄիրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը
Այս պահին խուզարկում են Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունը. Armlur
Նարեն եվրատեսիլյան բեմում կկատարի «BOO!»-ն (տեսանյութ)
Պահանջում ենք անհապաղ դադարեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդումը
Արեգնազ Մանուկյանին առաջարկել են համագործակցել, անգամ շանտաժ են կիրառել. «Հրապարակ»Ինչո՞ւ է պղտոր ծորակից եկող ջուրը. «Վեոլիա ջուր»-ը պարզաբանել է (տեսանյութ)Բրյուսելի կողմից Հայաստանին խոստացված աջակցության միջոցները հեռու են իրականությունից. ՌԴ ԱԳՆՌԴ-ի հետ հարաբերություններում օբյեկտիվ փոփոխություններ են տեղի ունենում. Փաշինյան (տեսանյութ)
Փաշինյանն ու Էրդողանն անհրաժեշտ են համարել առևտրատնտեսական հարաբերությունների խթանմանը միտված աշխատանքների իրականացումը
Փաշինյանի հայտարարությունից հետո դատական համակարգում լարվածություն է․ «Ժողովուրդ»Նոր մարտավարություն՝ Եկեղեցու դեմ պայքարում. «Հրապարակ» Հիմա էլ՝ Քանաքեռավանը. Հայաստանում խմելու ջրի անվտանգությունը կրկին հարցականի տակ է. «Ժողովուրդ»
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, կշարունակի մնալ կալանքի տակ
Հորմուզի նեղուցում բեռնատար նավը հարձակման է ենթարկվել. կա զոհՈչ թե գազի գնի թանկացում է լինելու, այլ նոյեմբերի 1-ից ուղղակի դադարեցնելու են գազամատակարարումը Հայաստանին. «Հրապարակ»Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում․ «Ժողովուրդ»Իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան. «Փաստ»Ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը. «Հրապարակ»«Աստված չտա մեկդ աչքիս ալա-բուլա երեւա». Փաշինյանը համայնքապետերին զգուշացրել է. «Իրավունք»Այսօր՝ ժամը 10:00-17:00-ը, լույս չի լինիՔՊ-ն Ստեփանավանում ավագանու ցուցակը վստահել է 37 անշարժ գույք և 12 տրանսպորտային միջոց հայտարարագրած Արայիկ Ներսիսյանին․ «Ժողովուրդ»Ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»ՔՊ-ականներն ինչ-որ հաղորդագրություններ են ստացել և կազմակերպված լքել դահլիճը. «Հրապարակ»ԱԳՆ-ում միանշանակ չեն ընդունել մի շարք գործընկերների պարգևատրումները․ «Ժողովուրդ»Պապիկյանը կասկածում է, որ իրեն ժերտվա կտան. «Հրապարակ»
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Պակիստանը ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող թիրախներինՀայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Սիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք
Վազող տողեր

Նիկոլ Փաշինյանի թիկնապահի քրոջ անունով գնվել է 3 միլիոն դոլարանոց տուն Կանադայում. Արտյոմ Ծառուկյան

«Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց դիլետանտիզմը ու կառավարչական ունակությունների դեֆիցիտը քողարկելու «խելոք» տարբերակ են գտել՝ միատոն պնդելով, որ իրենց փորձի պակասը վերաբերում է միայն կոռուպցիային, այլ խոսքով՝ իրենց հռչակում են՝ որպես հրեշտակներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության  պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը:

Նրա գրառումն ամբողջությամ.

«Իմ քայլը» խմբակցության անդամներն իրենց դիլետանտիզմը ու կառավարչական ունակությունների դեֆիցիտը քողարկելու «խելոք» տարբերակ են գտել՝ միատոն պնդելով, որ իրենց փորձի պակասը վերաբերում է միայն կոռուպցիային, այլ խոսքով՝ իրենց հռչակում են՝ որպես հրեշտակներ։

Ամենևին չենք պնդում, որ գործող իշխանության մեջ մաքուր, օրինապաշտ պաշտոնյաներ չկան։ Դրանք կան ու պարկեշտ մարդիկ եղել են Հայաստանի բոլոր իշխանություններում։

Բայց Հայաստանի գործող իշխանությունն ընդամենը երկու տարիների ընթացքում հաջողացրել է ունենալ բավականին հարուստ «կոռուպցիոն» պատմություն։

Եթե անգամ այլ պատմություններ չլինեին, պարգևավճարների ինստիտուտը համակարգային կոռուպացիայի ցցուն օրինակ է, երբ Նիկոլ Փաշինյանը պետական բյուջեի, հարկատուներիս հաշվին «հարստացնում» է իր թիմակիցներին՝ նրանց վարձահատույց լինելով իր հետ «քայլելու» համար։ Բայց Նիկոլ Փաշինյանի սիրած զբաղմունքն է «օդում կախված լուրերի» համաձայն «մերկացնել» գրեթե բոլորին։

Մեր ունեցած լուրերը Փաշինյանի շրջապատի մասին բավականին հավաստի են, բայց մենք էլ կտրվենք հայտնի թրենդին ու կարձանագրենք, որ «օդում կախված լուրերի» համաձայն․

-Նիկոլ Փաշինյանի կոնկրետ թիմակիցներ բուքմեյքերական կոնկրետ գրասենյակներից ստացել են կլորիկ գումարներ՝ նրանց շահերի լոբբիզմով զբաղվելու համար,

-իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներ շրջում են նոր գնված «Ռենջերներով» ու «Մերսեդես» S-երով, որոնք երևի ձեռք են բերել «հալալ» քրտինքով,

- հեղափոխական «ջոջերը» Երևանի Շինարարների փողոցում տիրացել են Pent-House-ների, որոնք երևի իրենց քյասիբ պապերի ժառանգությունն են,

- «էլիտար քայլողները» տներ են գնում կամ կառուցում ՊՆ դիմացի ու «Երազ» էլիտար թաղամասերում, հեղափոխական «շուստրիներից» ոմանք արդեն տան բանալիներ ունեն Հյուսիսային պողոտայում,

-Նիկոլ Փաշինյանի թիկնապահի քրոջ անունով Կանադայում գնվել է երեք միլիոն դոլարանոց տուն ու երևի պարզ է, թե որն է մեր վարչապետի «սրտի երկիրը»՝ իշխանությունից զրկվելուց հետո,

-կոնկերտ պանսիոնատներ, հանքեր դարձել են հեղափոխական «էլիտայի» սեփականությունը,

-կոռուպցիոն հստակ մեխանիզմներ են մշակվել գնումների ոլորտում ու հեղափոխականների կողմից գրպանվող միլիոնավոր դոլարները անտեսանելի են մնում հասարակության կողմից,

-Երևանի քաղաքապետարանում, ՋՕ-երում, ճանապարհաշինարարական, պետական վառելիքի ոլորտներում մշակվել են ատկատների, փողեր «լվանալու» կոնկրետ մեխանիզմներ։

Սրան հավելենք, որ ամբողջ հասարակության շրջանում խոսվում է այն մասին, որ Փաշինյանն ու նրա շրջապատը թաթախված են ծխախոտի, ադամանդների և այլ մաքսանենգ գործունեության մեջ, իսկ իշխանության ներկայացուցիչները ոչ միայն չեն հերքում այս լուրերը, այլ, այսպես ասած, «հանցավոր» լռության մեջ են։

Ընդամենը երկու տարում ձևավորվել է հեղափոխական «բուրժուազիա»՝ մեծ փողերով ու բիզնեսներով ու դեռ ինչքան բան է բացահայտվելու, երբ ներկաները նախկին դառնան ու փորձեն վայելել «հեղափոխական ավարը:

«Դուխով» կոռուպցիա»։