Քրեակատարողական ծառայությունը միջնորդել է վերացնել Քոչարյանին «Իզմիրլյան» ԲԿ-ում թողնելու որոշումը
Քրեակատարողական ծառայությունը միջնորդություն է ներկայացրել Վարչական դատարան՝ խնդրելով վերացնել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մինչև կորոնավիրուսի համավարակի ավարտը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում թողնելու վերաբերյալ որոշումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։