Ի՞նչ գործ ուներ վարչապետի խորհրդականը Ադրբեջանի ռազվետչիկի հետ. Mamul.am
Վարչապետի մի խորհրդական կա, Արշակ Կարապետյան անունով, ում անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ կան և ով իր գործունեության ընթացքում զբաղեցրած պաշտոնները մշտապես ծառայեցրել է իր բիզնես շահերին, ինչի հաշվին էլ բիզնեսները ծաղկել են։ Օրինակ վերջինիս կնոջ անունով գրանցված «Էլկոմպ» ընկերությունը կարող է մեկ օրում չորս պայմանագիր կնքել պետական հիմնարկների հետ՝ ապահովելով մեծ եկամուտներ պետական պատվերներից։ Գրում է Mamul.am-ը և հավելում:
«Բայց պարզվում է վերջինս բացի կոռուպցիոն դրսևորումներից նաև այլ գործարքների մեջ է թաթախված։Մասնավորապես հավաստի աղբյուրների փոխանցմամբ 2018թ․-ին Մոսկվայում վերջինս հանդիպել է Ադրբեջանի ռազվետչիկ, դեսպանատան կցորդի հետ և այդ հանդիպման մասին առկա փաստեր կան․․․․․․
Այստեղ հետաքրքիրն այն է, թե ի՞նչ գործ ուներ սույն խորհրդականը Ադրբեջանի ռազվետչիկի հետ և արդյոք այս մասին Նիկոլ Փաշինյանը չգիտի՞․․․․․իսկ եթե գիտի, ապա ինչու՞ է վերջինս շարունակում մնալ խորհրդականի պաշտոնում։
Այս հարցերի պատասխանը հուսանք մեկ օր կտա Փաշինյանը»։