Ողբերգական ավտովթար Տավուշում. շաքարավազ տեղափոխող բեռնատարի վարորդը տեղում մահացել է (լուսանկարներ)
Հունիսի 9-ին, ժամը 10:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կիրանց գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ազատամուտի հենակետից և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկական մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի 3-րդ փողոցի 3-րդ փակուղում «MAN» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ ՌԴ քաղաքացի՝ 50-ամյա Արթուր Պողոսյանը) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և կողաշրջված վիճակում հայտնվել Ժիրայր Ավալյանին պատկանող ավտոտնակի վրա:
Փրկարարները բեռնատարից դուրս են բերել դին և հոսանքազրկել ավտոմեքենան: