Արթուր Վանեցյանի կուսակցության Վանաձորի գրասենյակի դուռ-լուսամուտը կեղտով պատվելու մասին լուրերը կեղծ են. Վահե Դոխոյան
«Հայրենիք» Կուսակցության Վանաձորի գրասենյակի պատասխանատու Վահե Դոխոյանը հայտնում է։
«Հարգելի հետևորդներ Լուրեր շրջանառվեցին, թե իբր «Հայրենիք» կուսակցության Վանաձորի գրասենյակի դուռ-լուսամուտը գիշերը կեղտով են պատել:
Բազմաթիվ ահազնագերից հետո, տեղեկացնում ենք, որ խոսքը մեր գրասենյակի մասին չէ, իսկ մեր գրասենյակի հետ կապված նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Գրասենյակի վրա նման հետքեր չկան, տեսախցիկները ևս ոչինչ չեն արձանագրել:
Նաև շնորհակալություն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր անհագստացած ահազանգում էին»: