Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Հասարակություն

ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական. ինչպե՞ս կարող է փորձ չունեցող մարդը պայքարել գլոբալ սպառնալիքների դեմ. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնում Արգիշտի Քյարամյանի նշանակմանը։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Հունիսի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ ղեկավարությանը ներկայացրեց ծառայության նորընծա ղեկավար Արգիշտ Քյարամյանին։ Այս պատանի տաղանդի թռիչքաձև առաջխաղացումների մասին արդեն շատ է խոսվել, ուստի դրանց վրա չեմ կենտրոնանա, փոխարենը փորձեմ անդրադառնալ վարչապետ Փաշինյանի մի քանի ուշագրավ հայտարարությունների և դրանց հետևում կանգած մոտիվների վրա, և համապատասխանաբար մի քանի հարց տամ նրան։

Մասնավորապես, իր ներկայացման ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել է հետևյալը՝ «ԱԱԾ-ն ուժեղ, կայացած, դինամիկ կառույց է, բայց մենք պետք է արձանագրենք, որ մարտահրավերները եւ դրանց արձագանքելու տեմպը, արագությունը, որակը անընդհատ բարելավվելու, բարեփոխվելու, լավարկվելու կարիք ունեն եւ պարոն Քյարամյանի առաջ հենց այդ խնդիրն եմ դրել, որ ԱԱԾ-ն ավելի արդյունավետ կարողանա արձագանքելն այն մարտահրավերներին, որոնք մենք ունենում ենք անվտանգության ոլորտում»։

Իսկապես, վարչապետ Փաշինյանի իշխանություն ստանձնելուց հետո մեր անվտանգային միջավայրը խիստ բարդացել է։ Երկրում աճել է հանցավորությունը, մեր հիմնական հակառակորդը ամբողջ աշխարհով մեկ ակտիվացրել է իր հակահայկական գործունեությունը, երկրի ներսում էլ ակտիվացել են բազմապիսի օտարերկրյա գործակալներ, ամբողջ աշխարհով մեկ սրվում են կիբեռանվտանգության, կենսաբանական, և այլ նմանատիպ սպառնալիքները։ Ենթադրաբար, նորընծա տնօրենը կոչված է պայքարել բոլոր այդ վտանգների դեմ։ Սակայն հենց այստեղ է առաջանում առաջին հարցը պարոն Փաշինյանին՝ ինչպե՞ս կարող է անձը, անկախ տարիքից, որը չունի ոչ հետախուզության, ոչ հակահետախուզության որևէ փորձ, արդյունավետ պայքարել այս բարդագույն սպառնալիքների դեմ, այն էլ գլոբալ մասշտաբով։ Ի՞սկ գուցե նպատակը ուղիղ հակառակն է՝ ընդամենը ստեղծել այդպիսի պայքարի իմիտացիա, փոխարենը զբաղվել երկրի ներսում քաղաքական հակառակորդների դեմ գործեր սարքելով ու կոմպրոմատներ հրապարակելով՝ առավել ևս, որ գործող իշխանության տեսակետից, սրվող քաղաքական ճգնաժամի պայմաններում դա իր համար շատ ավելի կարևոր է դառնում։

Մեկ այլ ուշագրավ հայտարարություն՝ «Այս երկու տարին որ աշխատել ենք, բավարար ժամանակ է, որ ԱԱԾ բոլոր աշխատակիցները դիրքավորվեն թավշյա հեղափոխության եւ դրա արժեքների նկատմամբ: Եկել է ժամանակը ամփոփելու, թե տրված հնարավորությունը ով ինչպես է օգտագործել»։

Իսկապես, վարչապետ Փաշինյանի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, որն ինքն իներցիայի ուժով դեռևս «թավշյա հեղափոխություն» է անվանում, արդեն անցել է երկու տարի։ Այս ընթացքում, սկսել են պարզ դառնալ նոր իշխանության արժեքները՝ ամբոխավարություն, թվերի և փաստերի անվերջ մանիպուլյացիա, արկածախնդրություն, ընդդիմախոսների նկատմամբ ատելության քարոզ, սելեկտիվ արդարադատություն, ժողովրդի անունից անընդհատ խոսելու, բայց նույն այդ ժողովրդին պարբերաբար մեղադրելու մենաշնորհ, բոլորի հետ հարաբերությունները փչացնելու յուրօրինակ հակում, և այլն։ Եվ այստեղ առաջանում է երկրորդ հարցը պարոն Փաշինյանին՝ իսկ ինչու՞ պետք է ԱԱԾ-ն, որն այս երկրի հենքային կառույցներից մեկն է, որդեգրի այդ կասկածելի արժեքները։ Չէ որ և Ձեր իշխանությունը, և Ձեր կողմից ներմուծած կասկածելի արժեքները ժամանակավոր են, իսկ ԱԱԾ-ն պետք է լինի ապաքաղաքական, և շարունակի աշխատել ցանկացած իշխանության օրոք, ապահովելով մեր երկրի անվտանգությունը։ Թե՞ Դուք նեոբոլշեվիկյան Չեկա եք որոշել ստեղծել, որտեղ միայն Ձեր քաղաքական դրածոները պետք է աշխատեն, միայն Ձեր «արժեքները» դավանեն, և միայն Ձեր անմիջական հրահանգները կատարեն՞։

Եվ վերջապես՝ «Ինչպես ամբողջ պետական համակարգում, այնպես էլ ԱԱԾ-ում պետք է անշրջելիորեն գործեն աշխատանքային պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ: Դրա հիմքում պետք է դրվի աշխատանքը, պրոֆեսիոնալիզմը, նվիրվածությունը ԱԱԾ կանոնադարական խնդիրների լուծմանը եւ ՀՀ ազգային անվտանգության ապահովմանը բոլոր ոլորտներում:»

Իսկապես, մեր պետական համակարգում պետք է գործեն պաշտոնեական առաջխաղացման շատ հստակ սկզբունքներ։ Բայց երբ դուք տասնամյակների փորձ ունեցող մարդկանց ներկայացնում եք իրենց պատանի տնօրենին, որը ոչ իր փորձով, ոչ գիտելիքներով, ոչ առավել ևս պետականաշինության ձեռքբերումներով մոտ չի կանգնած նրանցից որևէ մեկին, արդյո՞ք մտածում եք, թե ինչպիսի ծաղր է հնչում Ձեր ասածը։ Եվ ի՞նչ են այդ մասին մտածում Ձեզ լսողները, և նաև երկրի բազմաթիվ քաղաքացիները, որոնք իսկապես անկեծորեն հավատում են, որ պաշտոնեայի առաջխաղացման հիմքում պետք է լինեն նրա փորձը, մասնագիտական և առաջնորդական արժանիքները։ Կամ էլ թե մոռացե՞լ եք, որ ԱԱԾ-ն այն կառույցը չի, որի հետ կարելի է այդպես վարվել, և որ նախկինում նույն գայթակղությունը ունեցողները ի վերջո սեփական փորձով են համոզվել, որ դա ուղիղ հակառակ արդյունքի է բերում։

Կարող եք հարցերիս չպատասխանել՝ դրանց ժամանակը բոլոր դեպքերում պատասխան կտա, պարզապես մենք ամեն այսպիսի շրջադարձից հետո որպես պետություն դառնում ենք ավելի թուլացած, ավելի խոցելի, և ավելի հուսախաբված։ Չեմ ուզում հավատալ, որ Դուք դա հատուկ եք անում, բայց այլևս չգիտեմ, թե ուրիշ ինչ բացատրության կարող եմ հավատալ»։