Դմիտրի Պեսկովն ապաքինվել է կորոնավիրուսից
Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ ամբողջությամբ առողջացել է կորոնավիրուսից և վերադարձել է գրասենյակ աշխատանքի։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պեսկովը վարակվել է կորոնավիրուսով։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը կազմում է 485 հազարի, որից 6141-ը մահացել են։