Տարադրամի փոխարժեքները հուլիսի 28-ինՈւժգին երկրաշարժ Ճապոնիայի Կումամոտո նահանգում. կան մի քանի տասնյակ վիրավորներԽիստ վերահսկողություն կսահմանվի սննդի առաքում իրականացնողների նկատմամբ. սանիտարական գրքույկի առկայությունը պարտադիր է. ՍԱՏՄՀետախույզները ռուս տղամարդուն Հայաստանում կալանավորելիս առաջնորդվել ենTik-Tok-յան նկարներով և շփոթել նրան հանցագործի հետՍևանա լճից ոռոգման նպատակով իրականացված ջրառի ամենացածր ցուցանիշն է գրանցվել 65 տարվա ընթացքումՀՀ-ի ընդդիմության հիմնական խնդիրը միասնական ռազմավարության և միասնական կարգախոսի բացակայությունն էԻրավապահները հայտնաբերել են առանձնապես խոշոր չափերով խարդախության մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)ԵՄ-ին անդամակցության ապագան խիստ մշուշոտ է, իսկ պատժամիջոցների հետևանքները՝ ցավոտ ու իրական. Արթուր ԽաչատրյանԱմերիաբանկը ներկայացրել է 2026 թվականի առաջին կիսամյակի մանրածախ բանկինգի արդյունքներըՍիրիայի քրդական կոալիցիան պատրաստվում է հայտարարել իր լուծարման և իր ստորաբաժանումները Սիրիայից դուրս բերելու մասինԱրամ Խաչատրյան փողոցում իրականացվելու է նորոգման գործընթաց․ խնդրում են ավտոմեքենաներ չկայանելԱռանձնահատուկ պահանջարկ ունեցող համարանիշերը՝ աճուրդով, մեծ պահանջարկ ունեցողները՝ առանց աճուրդիՀրապարակվել է Ռուբինյանի կողմից Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղարին պաշտոնից ազատելու մասին որոշումը
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ հպվել է 9-ամյա տղայի սեռական օրգանին, սեղմել երեխայի մարմինը
Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ
Կյանքիս ուղղված սպառնալիքներ եմ զգում. Աննա Հակոբյան (տեսանյութ)
Հայաստանը դեռևս չի հայտարարել ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի ամսաթիվը. Պեսկով
Ցանկանում եմ մի քանի պարզաբանում կատարել` նախօրեին համացանցում տարածված տեսանյութերի և դրանց հաջորդած որոշ մեկնաբանությունների կապակցությամբ․ Հայկ Կոնջորյան
Օգոստոսի 2-ին էլեկտրագնացքները երեխաների համար անվճար կլինեն, մեծերի համար` 50% զեղչով. ՀԿԵ
Ժանես Նազարյանը 9:0 հաշվով Բաքվում հաղթել է Թուրքիայի ներկայացուցչին
ԵՄ-ն չի կարող փոխհատուցել Հայաստանի ծախսերը ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում. ՌԴ Արտաքին հետախուզության ծառայություն
ՀՀ իրավապահները իրավասո՞ւ են ֆիզիկական հարկադրանք կիրառելով TouchID-ով կամ FaceID-ով բացել հեռախոսըԴավիթ Խուդաթյանը ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակինՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Փաստաբանների պալատը դատապարտել է Երեմ Սարգսյանին Ծառուկյանի գործով վարույթից հեռացնելը
«Թթենի» ֆիլմը հիշեցի, երբ Գասպարի տղաները խնդրում են Սամսոն քեռիից թթենու ծառից օգտվել. պատմաբան Պաշտոնական. Զինեդին Զիդանը նշանակվեց Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզիչԻրազեկում․ Արագածոտնի մարզում փորձարկվելու է էլեկտրական շչակՔննարկվել են Հայաստան-Բոլիվիա համագործակցության զարգացման հեռանկարներըԲացահայտվել է վառելիքի իրացման ոլորտում տնտեսվարողի կողմից խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպք (տեսանյութ)Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. կա վիրավորԽոշոր հրդեհ Բարսելոնայի մետրոյի կայարաններից մեկում. տուժել է 140 մարդ«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում. Էդգար ՂազարյանՄԻՊ-ի ներկայացուցիչները ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին«Թամարա»-ի արտադրատեսակներն անվտանգ են․ ՍԱՏՄՄոսկվան այլևս չի պատրաստվում հանդուրժել Երևանի «երկու աթոռի վրա նստելու» քաղաքականությունը․ ՍուրենյանցԿամո Արեյանի վերաբերյալ քրեական գործը մուտքագրվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարանԵվ այս տխուր իրողությունը ոմանք կոչում են «ինքնիշխանություն»․ Արտակ ԶաքարյանԲաքվում շարունակվում է ըմբշամարտի Մ-17 տարեկանների Աշխարհի առաջնությունը. Հայաստանն այսօր 5 մասնակից ունի
Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի երկաթուղային հատվածի վերակառուցումը. Էրդուգեր Թոփթաշ
Ալավերդիում մինչև ժամը 21։00-ն ջուր չի լինիԵրևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում մինչև 36 ժամ գազ չի լինի Իսրայելը Գազայում uպանել է Համասի ոստիկանության հրամանատարին և Նուբհա հատուկ նշանակության ջոկատի սպայինՀրդեհ Ուրցաձոր գյուղում․ այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ հնձած ցորենի արտԴավիթաշենում տրոլեյբուսի հոսանք ընդունող ձողը կպել է էլեկտրալարերին․ բետոնե էլեկտրասյունը տապալվել է
Արմեն Աշոտյանը կալանավայրից 6 առաջարկ է ներկայացրել խորհրդարանական ընդդիմությանը
Փաստեր Կոնջորյանների մասին, որոնք Փաշինյանն ամիսներ առաջ մակուլատուրա էր համարում․ «Ժողովուրդ»Բա խոսեք, ինչու՞ եք բերաններդ ջուր առել․ Շարմազանովը՝ առավոտից երեկո «ինքնիշխանություն» ասողներին
Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորի Բուլղարական թաղամասում հայտնաբերվել է 6-ամյա աղջնակի մարմին
Ուկրաինական մեծ թվով զորքեր ոչնչացվել են Խարկովի և Սումիի մարզերում
Քաղաքականություն

Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը. Արթուր Վանեցյան

Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Այս մասին «Երկիր մեդիա» ՀԸ «Երկրի հարցը» հաղորդաշարին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վարչապետն ինչպես միշտ անում է իրեն բնորոշ հակասական հայտարարություններ․ մոտ 6 ամիս առաջ՝ դեկտեմբերի 20-ին, ազգային անվտանգության ծառայողի օրը վարչապետը ելույթ ունեցավ եւ բարձր գնահատեց ԱԱԾ աշխատանքը, որից հետո, երկու օր առաջ, երբ ներկայացրեց ԱԱԾ նոր տնօրենին, ասաց, որ պետք է փոխվի աշխատանքի ոճը եւ այլն, եւ այլն։ Ոչ մի անձնական բան չունենալով Արգիշտի Քյարամյանի նկատմամբ, մի գնահատական տամ այս նշանակմանը․ Արգիշտի Քյարամյանին ԱԱԾ տնօրեն նշանակելն է հենց ազգային անվտանգության սպառնալիք։ Որովհետեւ մարդ, որը չունի կառավարման, անվտանգության մարմիններում աշխատելու փորձ, տիրապետելու է շատ մեծ տեղեկատվության, պետք է արագ եւ օպերատիվ որոշումներ կայացնի տարբեր հարցերով։ ԱԱԾ-ն միայն տնտեսական եւ կոռուպցիոն բնույթի հանցագործութունների դեմ պայքարը չէ։ Ծառայությունն ունի ավելի լուրջ խնդիրներ՝ հետախուզությունը, հակահետախուզությունը, դրա համար պետք է ունենալ մասնագիտական երկարամյա փորձ եւ հմտություններ», ասել է Արթուր Վանեցյանը։

Ինչ վերաբերում է քաղաքացիական հասարակության ակտիվիստների դիտարկումներին, թե համակարգի դրսից երիտասարդ կադրի նշանակումով ռուսական ազդեցությունը մեր ԱԱԾ-ի վրա շեշտակի կնվազի, ԱԱԾ նախկին տնօրենն ասել է, թե համաձայն չէ այդ պնդման հետ։

«Ռուսական ազդեցություն ՀՀ ԱԱԾ-ի վրա երբեւիցե չի եղել։ Դրանք կեղծ պնդումներ են։ Քաղհասարակություն ասելով պետք չէ մատնանշել մի քանի հոգու։ Դրանք տարբեր հիմնադրամներից, տարբեր երկրներից ֆինանսավորում են ստացել Հայաստանում հակառուսական քարոզչություն տանելու համար։ Նրանցից շատերը այսօր իշխանության մեջ են։ Եվ դա կեղծ պնդում է, նրանք ուղղակի կատարում են իրենց պատվիրատուների հանձնարարությունը», ասել է Արթուր Վանեցյանը։

Հաղորդման վարող Աննա Իսրայելյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե անցնող երկու տարին բավարար ժամանակաշրջան էր, որպեսզի ԱԱԾ-ն դիրքավորվեր «Թավշյա, ոչ բռնի, ժողովրդավարական հեղափոխության» հանդեպ, եւ հարցրել, թե արդյո՞ք ԱԱԾ-ն չպետք է լինի ապաքաղաքական մարմին, ԱԱԾ նախկին ղեկավարն ասել է․

«Միանգամայն ճիշտ եք։ ԱԱԾ-ն պետք է լինի քաղաքականությունից դուրս, եթե ԱԱԾ-ն սկսեց ծառայել օրվա իշխանությանը, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։ Իմ ԱԱԾ տնօրեն աշխատած ժամանակ եւ առհասարակ գործել եմ բացառապես օրենքների եւ իմ լիազորությունների շրջանակում։ Այսօր Հայաստանը չունի ԱԱԾ, այդ ծառայության տնօրենը, ինչպես եւ ոստիկանության եւ մյուս կառույցների ղեկավարը Նիկոլ Փաշինյանն է։ Նա անմիջականորեն խառնվում է այդ մարմինների գործերին։ Չի կարող վարչապետն այդքան խորը մտնել եւ ցուցումներ տալ։ Այո, առաջ եղել է, բայց հենց այդ պատճառով էին 2018-ին մարդիկ դուրս գալիս փողոց։ Հրապարակային հանձնարարություններ, որոնք ուղղակի աբսուրդի ժանրից են․ գազալցակայանների ՀԴՄ կտորնների ստուգում եւ այլն։ Շատ եմ ցավում ԱԱԾ-ի համար, իմ նախկին գործընկերների համար, ԱԱԾ-ում աշխատող մարդկանց մեծ մասը, հավատացեք, հայրենասեր եւ ազնիվ մարդիկ են։ Այսօր ԱԱԾ-ն Փաշինյանը փորձում է սարքել իր քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու գործիք։ Համոզված եմ, որ իմ նախկին գործընկերները կփորձեն զերծ մնալ այդ պրոցեսից»։

Մեկ օրվա մեջ փոփոխությունները ուժային կառույցներում, Արթուր Վանեցյանի համոզմամբ, արվել են քաղաքական պատվեների նպատակով։