Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոցԻնչ են հայտարարագրել Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամները. «Հրապարակ»Մահացել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Մովսես Խորենացի» մեդալակիր Ռիտա Շառոյանը
«Հայաստան» դաշինքից Ռուսլան Բարսեղյանը կալանավորվեց 2 ամսով, Ասատուր Քոչարյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
«Ուժեղ Հայաստանը» ՍԴ մուտքագրել է արել ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումը
Աշոտ Եղիազարյանը կալանավորվել է
Արմենին կալանավորել ստացվել է, բայց սկզբունքներից հետ կանգնեցնել երբեք չի ստացվի. ԱբրահամյանՓամբակ գետում շարունակվում են անհետացած երեխայի որոնողական աշխատանքներըԵրևանն ու Վաշինգտոնը քննարկել են ռազմավարական գործընկերության հարցերԳորիսում կայացավ «Ակսել Բակունցը արդի գիտական ընթերցումների մեջ» հանրապետական գիտաժողովը (լուսանկարներ)Հունիսի 20-ին +37°C շոգ է սպասվում
Այս պահին եկել են ինձ ձերբակալելու. Ռուբեն Հակոբյան
Ինչ է Փաշինյանը խոստանում Ալիևին և ինչ է փորձում համոզել. «Հրապարակ»Այսօր՝ մինչև ժամը 17:00-ն, լույս չի լինիՄինչ Երևանում վիճում են, Բաքուն շարունակում է կառուցել իր օրակարգը. «Ժողովուրդ»Իսրայելը ֆոսֆորային զենքով հարվածել է Լիբանանին. կան տասնյակ զոհերՆԳՆ-ում ընտրություններին ընդառաջ պարգևատրել են աշխատակիցներին. «Հրապարակ» Արամ Վարդևանյանն արդեն հայտնել է, որ պատգամավորական մանդատ ստանալու դեպքում՝ այն իրեն հետաքրքիր չէ. «Ժողովուրդ»Թաթոյանը խոշոր վարկ է վերցրել․ «Հրապարակ»Ծառուկյանին պատկանող «Մուլտի Ուելնես» ընկերությանը ծանուցում են ուղարկել. «Ժողովուրդ»ԱՄՆ նախագահը կոչ է արել Իսրայելին և Լիբանանին լիակատար հրադադար հաստատելՈվքեր են հավակնում ՀՀ նախագահի պաշտոնին․ «Հրապարակ»Ռուսաստանից Կոստանյանին են պահանջում. «Հրապարակ»ԱԱԾ-ն տվյալ չունի, ԿԲ-ն բացատրում է․ ի՞նչ էր «Ադրբեջանից Հայաստան փոխանցված 211 միլիոն դոլարը». «Ժողովուրդ»ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է արել ոչ մի դեպքում չայցելել ՌուսաստանԽաչատուրյանը քննարկել է Հայաստանում թենիսի զարգացման հեռանկարներըՀԱՊԿ-ը խորացնում է ռազմատնտեսական համագործակցությունը․ Մինսկում կայացել է հանձնաժողովի նիստըԱրդյունաբերական ճգնաժամի պատճառով ֆրանսիացի ձկնորսները հավաքվել են ՇերբուրումՄենք ոչ մի դեպքում չենք կարող ՀՀ վերջին ընտրությունները համարել ժողովրդավարական․ ԶատուլինԹրամփը հերքել է, թե Վաշինգտոնը պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարելԱբովյանի կամրջի տակ 18-ամյա վարորդը «ՎԱԶ 21099»-ով վրաերթի է ենթարկել 70-ամյա հետիոտնինՎաշինգտոնը հավատարիմ է խաղաղությանը. ԹրամփԷս փաստը մեր «լեգիտիմներին» պիտի որ ահագին անհանգստացնի. Արթուր ԴանիելյանՀայտնի անձնավորությունը սադրում է ընդդիմությանը փողոց դուրս գալ, և դա իրեն հենց հիմա է պետքՀայկական ֆուտբոլը անդունդի եզրին հասցրած չինովնիկներից մեկը հայտնեց իր հրաժարականի մասին. FAFԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՁերբակալվել է ռուս արվեստագետի սպանության համար կասկածյալըՎրաստանում բացահայտվել է ադրբեջանցիների մասնակցությամբ «գողական աշխարհին» առնչվող բիզնես-ռեկետի սխեմաԹուրքիան և Իսպանիան համագործակցելու են ռազմարդյունաբերության մեջԱՄՆ-ը հանել է Իրանի նավահանգիստների և առափնյա գոտիների շրջափակումը․ CENTCOMՀայաստանը և Ավստրիան քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորություններԻսրայելի բանակը հայտնել է Հարավային Լիբանանում մեկ զինծառայողի զոհվելու և ևս յոթի վիրավորվելու մասինԻնչ են ԱԳՆ–ում քննարկել ԵՄ անդամ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետՄեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի 150 000 անօդաչու թռչող սարք և 350 հակաօդային պաշտպանության հրթիռՓաշինյանի հետ Մետրոյում վիճաբանած արցախցու երեխան հաղթել է թուրք մրցակցինՕկուպացված Արցախում շարունակվում է հայկական մշակութային ժառանգության ոչնչացումըՀունիսի 20-ին Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն մինչ այդ դիտված առավելագույն ջերմաստիճաններըՈստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի նիստում արձանագրվել է հանցագործությունների նվազումՕսիպյանը խափանման միջոցի փոփոխությունից հետո դադարեցրել է հացադուլն ու դիմել դատարան«Վրացական երկաթուղու» նախկին տնօրենը և ևս 7 անձ կալանավորվել են
Մամուլ

«Իրատես». Ծառուկյանը փողոց դուրս կգա՞

«Իրատես» թերթը գրում է.

«Արդեն մի քանի օր է ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը, թե կառավարության կազմը պետք է 100 տոկոսով փոխվի, իշխանության անդորրը խախտել է։ Բոլորը հերթով արձագանքում են, հիշում Ծառուկյանի հին ու նոր «մեղքերը», քրեական գործեր հրապարակում։ Սակայն մի պահ հասկանանք, թե ինչ է ասել խորհրդարանում պատգամավորների թվով երկրորդ խմբակցության ղեկավարը։

Նախ փաստենք, որ նա փորձել է այդ հայտարարությամբ երկու կողմից իրեն ուղղվող հարվածների համար արդարացում թողնել։ Իմա՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հաթաթաների, ասել, որ նրա անունը չի տվել, վարչապետի հրաժարական չի պահանջել, կառավարության կազմը պիտի փոխվի, մյուս բեւեռից էլ հնչող քննադատության սլաքներն է շեղել, հայտարարելով, թե 100 տոկոսի մեջ մտնում է նաեւ կառավարության ղեկավարը։

Սակայն, անկախ այն հանգամանքից, թե Գագիկ Ծառուկյանը որ կողմին ինչպես է բացատրում իր այս հայտարարությունը, փաստ է, որ խորհրդարանական ընդդիմության նման հայտարարությունը պիտի կոնկրետ քայլեր ենթադրի, այլապես ինչո՞վ է խորհրդարանական լծակներ ունեցող ընդդիմությունը տարբերվելու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերից։

ԲՀԿ-ն՝ ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը, այդ հայտարարությունից հետո պետք է սկսի քաղաքական, այն է՝ անվստահության գործընթաց, այսինքն, ստորագրություններ հավաքի, դիմի նաեւ մյուս ընդդիմադիր ուժին՝ ԼՀԿ-ին, որպեսզի համատեղ արտահերթ նիստ հրավիրեն ու քննարկեն կառավարության կազմի փոփոխության հարցը։ Ակնհայտ է, որ անգամ երկու քաղաքական ուժերը միասին չեն կարող նոր վարչապետ ընտրել, որովհետեւ միասին այդքան ձայն չունեն, իսկ իմքայլականների աջակցությունն ստանալը շատ դժվար է այս պարագայում։

Այս գործընթացի մեկնարկից հետո, սակայն, ենթադրվում է մի հետաքրքիր շրջան. ԲՀԿ խմբակցության ղեկավարը կարող է դիմել ժողովրդին եւ ասել, որ իրենց ձայները բավարար չեն կառավարություն փոխելու համար, ուստի, սպառելով խորհրդարանական բոլոր գործիքները, նրանք դուրս են գալիս փողոց։ Ճիշտ այն տրամաբանությամբ, ինչ 2 տարի առաջ արեց Նիկոլ Փաշնյանը, որն անգամ սեփական թիմակիցների աջակցությունը չուներ։

Իրականում որքան հեռու կգնա ու ինչ քայլեր կանի Գագիկ Ծառուկյանը, առայժմ պարզ չէ։ Հստակ է միայն այն, որ նա քաղաքական ուժերի հետ կոնսուլտացիաներ է անցկացնում, բայց, մինչեւ այդ ուժերի հետ համատեղ քայլեր անելը, պիտի սպառի խորհրդարանական գործիքները, դիտարկի բոլոր հնարավորությունները ԱԺ-ում, որովհետեւ դա է իր եւ արտախորհրդարնական ուժերի միակ տարբերությունը՝ մանդատ ունենալ եւ հասարակության որոշակի շերտի առջեւ պատասխանատու լինել»: