Բրազիլիան կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում 2-րդն է
Բրազիլիայում արագ տեմպերով ավելանում են կորոնավիրուսով հիվանդներն ու մահացածները։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Երկրում վարակակիրների թիվը կազմում է 829 հազարի, որից 427 հազարն արդեն ապաքինվել է։ Մահացածների թիվը կազմում է 41 հազարի։ Վերջին օրերին գրանցված վարակի աճը Բրազիլիային բարձրացրել է կորոնասանդղակի երկորրդ հորիզոնական։
Նրան հաջորդում է Ռուսաստանը, որտեղ կա 511 հազար վարակակիր։