Կոմիտասի Պրահա կոչվող հյուրանոցում հրդեհ է բռնկվել. կրակը 5֊րդ հարկից տանիք է բարձրանում (տեսանյութ)
Երևանի Կոմիտասի պողոտայի վրա գտնվող Պրահա կոչվող հյուրանոցը 5֊րդ հարկում հրդեհ է բռնկվել։ Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը հասցրել է նկարահանել հրդեհը։ Վերջինս ուղիղ լայվով նաև ներկայացնում է, որ շենքը երկար տարիների պատմություն ունի։ Կրակի մարելու ընթացքում ԱԻՆ ծառայության աշխատակիցների հրդեհը մարող խողովակներից մեկը վնասվեց։ Լսվում են նաև ձայներ. մարդիկ գոռում են, որ այրվում է տանիքը։