Ամերիկյան F-15 կործանիչն ընկել է Հյուսիսային ծովը․ օդաչուն մահացել է
Ամերիկյան F-15 կործանիչը վթարի է ենթարկվել և ընկել Հյուսիսային ծովը։ Այս մասին տեղեկանում ենք Sky News-ից։
Կործանիչը թռչում էր Ամերիկյան օդային բազայից դեպի Մեծ Բրիտանիա, որպեսզի կատարի ուսուցողական թռիչք։ Կործանիչի օդաչուն մահացել է։
Այս պահին որոնղոական աշխատանքներ են իրականացվում։ Ինքնաթիռի վթարի պատճառը դեռ հայտնի չէ։